ՔՊ ՄԻՊ թեկնածուի ելույթի տեքստը Արման Թաթոյանի 2016 թվականի ելույթից էր վերցված

Դիտել նաև
Ադրբեջանը միշտ է հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ. Արման Թաթոյան
ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ. Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները
Մի շարք պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ. Քարտեզ
«Անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից. Արման Թաթոյան
Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է. Արման Թաթոյան. Տեսանյութ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան արձագանքել է ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե՝ «որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին»։
Նա հրապարակել է Արման Թաթոյանի 2016 թվականի փետրվարի երկուսի ելույթի այն հատվածը, որտեղ Թաթոյանը ասում է. «Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական, պետք է ընկալվի ոչ թե պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»։
Էլիբեգավան ֆեյսուքյան իր էջում գրել է. «բոժը, Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը»։