1993-ին Միրշտայմերը Ուկրաինայի միջուկային զինանոցի Ռուսաստանին հանձնելու պայմանագրին հակառակորդն էր. Ինչու՞. Լուսանկար

Ջոն Միրշտայմերը ամերիկացի ճանաչված քաղաքագիտության պրոֆեսսոր է, Առաջխաղացող Ռեալիզմի տեսության հիմնադիրը:
1993-ին Միրշտայմերը Ուկրաինայի միջուկային զինանոցի Ռուսաստանին հանձնելու պայմանագրին հակառակորդն էր, համարելով, որ Ուկրաինայի ու Գերմանիայի միջուկային տերություններ դառնալը կարող էր Եվրոպայում կայուն խաղաղության գրավականը դառնալ:
Սակայն, 2014-ին, Foreign Affairs ամսագրում հոդված է հրապարակում, որտեղ պնդում էր, որ ուկրաինական ճգնաժամի մեղավորն Արևմուտքն է, և որ լիբերալ պատրանքները պրովոկացիայի ենթարկեցին Պուտինին:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ի դեպի Եվրոպայի Արևելք առաջխաղացումը ստիպեցին Ռուսաստանին գրավել Ղրիմը ու առաջացնել Դոնբասի ճգնաժամը: Նա այդ քաղաքականությունը համամետատում է նրա հետ, որ եթե, ենթադրենք, Չինաստանը ռազմական ալյանս ստեղծեր ու փորձեր դրա մեջ ներգրավել Կանադան ու Մեքսիկան: Պարզ է, թե ինչպես ԱՄՆ-ն կարձագանքեր այդ քայլին:
Նա համարում էր, որ Արևմուտքը պետք է Ուկրաինան ճանաչեր որպես բուֆերային երկիր Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև և հրաժարվեր Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հավակնությունից:
Իմ կողմից ավելացնեմ, որ Արևմուտքի այդ քաղաքականությունը հանգեցրեց Արցախի երկրորդ պատերազմին (հիշենք 2018-ի Բոլթոնի այցն Երևան ու նրա ելույթը): ՆԱՏՕ-ի ձգտումը Վրաստանին դարձնել իր անդամը հանգեցրեց նրան, որ Կովկասում ձևավորվեց 3+3(2) ձևաչափը, որը պատերազմի հետևանքն էր ու Ռուսաստանին ստիպեց Թուրքիայի ու Իրանի հետ գնալ մերձեցման, որպեսզի թույլ չտա, որ Կովկասում ՆԱՏՕ-ն մուտք գործի:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից