Սուրեն Պապիկյանը արձակուրդ է գնում․ ամուսնանում է

Դիտել նաև
Պապիկյանը եղել է այն զորամասում, որտեղ մահվան ելքով միջադեպեր են եղել
Կադրային փոփոխություննե՞ր ՊՆ-ում
Պապիկյանի հարսանիքի հետքերով. Փաշինյանը, Աղաջանյանը, Գլխավոր շտաբի ու ՊՆ բարձրաստիճան զինվորականները վարակվել են կորոնավիրուսով. Տեսանյութ, Լուսանկարներ, ԹԱՐՄԱՑՎԱԾ
ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր
Սուրեն Պապիկյանի հարսանիքն արժեցել է առնվազն 20 միլիոն դրամ, որը նախարարն իրեն չէր կարող թույլ տալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ: Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Նշենք, որ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։