Զասը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ

Դիտել նաև
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ նախատեսված հանդիպումը, այո, չի կայացել. Արարատ Միրզոյան
Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը
«Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի». ԱԳՆ խոսնակ
Բաքուն աջակցում է Երևանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին․ Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի վերաբերվում ղարաբաղյան տարածաշրջանին. Լավրով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Յենչայի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Ինչպես նշվում է ՀԱՊԿ-ի կայքում, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում, Ստանիսլավ Զասի խոսքով, իրավիճակը մնում է համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների։
«Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ»,-նշել է Զասը։