Տիգրան Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում Լաչինի միջանցքը հանձնելուց հետո Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ կզրկի էլեկտրաէներգիայից և գազից.փորձագետ Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսությանը վերաբերող հարցեր
5
Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացման մասին. «Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է սա որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց» Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլուի պատասխանը՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին Քաղաքացիները իրենց ոտքերը սրբում են Ջհանգիրյանի և ԵՄ դեսպանի նկարի վրա. Տեսանյութ Սահմանադրական արդարդատությունը ճգնաժամի մեջ է, դա ավելի է խորանալու Սեդա Սաֆարյանի առաջադրմամբ. Վարդևանյան. Տեսանյութ Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր բոլոր լեգիտիմ հիմքերը սեփական իշխանության պահպանման համար երկարաժամկետ կտրվածքով Նիկոլի թովմասյանական բզիկները Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ Իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ․ Իշխան Սաղաթելան Պատերազմ Արցախում
Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացման մասին. «Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է սա որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց» Տիգրան Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում Այս տանը նկարահանվել է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը. Տեսանյութ Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր Էրդողանը կաթվա՞ծ է ստացել Չավուշօղլուն առաջարկել է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել ՀՀ-ում կամ Թուրքիայում Եվրոպայում գազի գները ռեկորդ են սահմանել Անժելա Թովմասյանը կոչով դիմում է ԱԱԾ-ին. Տեսանյութ Թուրքիան ձերբակալել է հացահատիկով ռուսական նավը Ադրբեջանի ԱԳ նախարարն Իրանում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից Բերձորը կհանձնվի թշնամուն, չեղավ հուլիսի 1-ին, կլինի օգոստոսին կամ սեպտեմբերին. Նաիրի Հոխիկյան Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները. ՀՀԿ ներկայացուցիճները հանդիպել են րցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը Լաչինի միջանցքը հանձնելուց հետո Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ կզրկի էլեկտրաէներգիայից և գազից.փորձագետ Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսությանը վերաբերող հարցեր Փաշինյանը հերթական պատվիրակությունն է ընդունել ԱՄՆ-ից Յուրի Շատունովի այրին շտապ հոսպիտալացվել է Ջրվեժում բակում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք էր ստացել Տաթևի նախկին գյուղապետի անօրինական գործունեության հետքերով. Տեսանյութ Այսօր վերաքննիչը քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին փաստաբանի ներակայացրած բողոքը Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այն վերածվում է ուղղափառ եկեղեցու Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյան անմակարդակ վարքի համար պատասխան չի տա Փաշինյանի այցին ընդառաջ փոսալցում են արել Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլուի պատասխանը՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իգոր Խաչատուրովը նույնիսկ ՔԿՀ-ում էր Արցախի դրոշով. երեկ ծնունդն էր, գնացել էինք շնորհավորելու. Տեսանյութ Շատ խորհրդանշական է՝ ամեն անգամ, երբ սրանք Խաչատուրովների հետևից են ընկնում, մի ստոր բան հետևում է դրան. քաղաքագետ Թուրք քաղաքական գործիչ. «Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու» Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. մահ չի գրանցվել Ագնեսա Խամոյանը՝ Արթուր Ղազինյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ որոշման մասին. Տեսանյութ Քաղաքացիները իրենց ոտքերը սրբում են Ջհանգիրյանի և ԵՄ դեսպանի նկարի վրա. Տեսանյութ Տիկին դեսպան, ձեր լռությամբ խայտառակում եք Եպրոպական միությունը. Հովհաննես Հարությունյան. Տեսանյութ Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Դատարանները բռնաբարվեցին, մարդկանց ապօրինի կալանավորեցին` դուք լռեցիք. ամո´թ. Տեսանյութ Մարիամ Փաշինյանը 110 հազար դոլար արժեցող խաչ է կրում, թե այն կեղծ է իրականում. Politik.am Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան․ Նաիրի Հոխիկյան Ղազինյանը մանդատը վայր է դնում և կոչ է անում բոլորին մասնակցել Դիմադրության շարժման ակցիաներին Նոր Արեշում դպրոցի մոտ «Աուդի A100» մեքենան այրվել է Ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր «կուտ տալիս». Վարդևանյան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի. առանց խցիկների կամ «ստատուս»-ների. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրական արդարդատությունը ճգնաժամի մեջ է, դա ավելի է խորանալու Սեդա Սաֆարյանի առաջադրմամբ. Վարդևանյան. Տեսանյութ Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել, վաղուց Կանադայի քաղաքացի եմ. Էրիկ Բազինյան Երևանի դե ֆակտո քաղաքապետը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում՝ Արցախի դրոշը կրծքին, Դաշնակցության դրոշը՝ գլխավերևում

ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը. ՀՀ ՄԻՊ

ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը

Ստեղծված է խիստ մտահոգիչ վիճակ` կապված ԴատաԼեքս էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ. տևական ժամանակ է, ինչ այդ համակարգում տվյալներ չեն մուտքագրվում:

ԴատաԼեքս համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան: 

Հարցն այն է, որ ԴատաԼեքսը կարևոր է ոչ միայն նրանով, որ հանրությանը հասանելի են դարձվում դատական գործընթացների մասին տվյալներ, այլ նաև այն տեսանկյունից, որ դա կարևոր միջոց է դատարանների նկատմամբ հանրային վերահսկողության համար:

Մասնավորապես, ԴատաԼեքսը և գործերի «ձեռքով» մակագրության հետ կապված ահազանգերը պետք է դիտարկել միասնական կապի մեջ: ԴատաԼեքսում գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը՝ յուրաքանչյուրին իր իրավական հնարավարության սահմաններում, վերահսկել՝ արդյոք դատական կազմերի դատավորները ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով կամ ինչ վտանգավոր հետևանքների են առաջ գալիս մարդու համար:

ԴատաԼեքսում տվյալներ չմուտքագրելը լրացուցիչ քաշքշուկներ է առաջացնում, հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ԴատաԼեքսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում վարչական գործերով տվյալներ չկան 2021 թվականի դեկտեմբերի 10-ից, քրեական գործերով՝ դեկտեմբերի 23-ից, քաղաքացիական, սնանկության գործերով և վճարման կարգադրություններով՝ դեկտեմբերի 24-ից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փաստաբաններն ու դատական գործընթացների մասնակից քաղաքացիները դիմում են ահազանգերով այն մասին, որ չեն կարողանում ԴատաԼեքսում գտնել իրենց գործերի վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես, հասանելի չեն տվյալներ, թե որ դատավորին ինչ գործ է մակագրվել, ինչ պահանջ է ներկայացված, ինչ միջանկյալ ակտ է կայացրել դատարանը (օրինակ՝ դատարանը վարույթ է ընդունել, թե վերադարձրել է, հայցի ապահովման միջոց կիրառվել է, թե ոչ) և այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող ահազանգերն այն մասին են, որ մարդիկ, իրենց գործի տվյալները չգտնելով էլէկտրոնային համակարգում, ստիպված են զանգել դատավորների կամ դատարանների աշխատակազմեր: Բայց դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ընկնում են քաշքշուկների մեջ, պատասխաններ են ստանում կա՛մ մեծ դժվարությամբ, կա՛մ հեռախոսազանգերին չի լինում պատասխան առհասարակ: 

Կան դեպքեր, երբ մի ողջ օր դատարաններում կարող են մարդուն մի զանգից մյուսն ուղղորդելով՝ այդպես էլ պատասխան չտալ: 

Տվյալների ստացման լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:

Այս վիճակը խախտում է նաև մարդու բողոքարկման իրավունքը:

Օրինակ՝ վարչական դատավարության շրջանակներում գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակելու օրվանից 15 օր հետո, և հետևաբար՝ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև 15-օրյա ժամկետը լրանալը:

Մի շարք փաստաբաններ տեղեկություններ են ներկայացրել այն մասին, որ ԴատաԼեքս համակարգում նշված ընթացակարգով գործերի դեպքում դատարանի ակտը չի հրապարկվում և իրենք կանգնում են խնդրի առաջ:

Ասենք, դատարանի վճիռը պետք է ԴատաԼեքսում (օրենքի ձևակերպումը՝ «դատական իշխանության պաշտոնական կայք») հրապարակվի դեկտեմբերի 15-ին և 15 օր հետո մտնի ուժի մեջ, բայց այդպես էլ չի հրապարակվում: Արդյունքում՝ փաստացի անցնում են բողոքարկման ժամկետները, և մարդիկ կանգնում են լուրջ ռիսկերի առաջ: Մտավախությունն այն է, որ նշված դատական ակտը ԴատաԼեքսում փաստացի կհրապարակվի, օրինակ, հունվարի 21-ին, բայց դատական ակտի հրապարակման օր ԴատաԼեքսում կնշվի դեկտեմբերի 15-ը, և մարդը կզրկվի վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունից, քանի որ այնպես է ստացվում, որ բողոքարկման ժամկետը բաց է թողել: 

Այստեղ առաջանում է հարց՝ ինչպես է մարդն ապացուցելու, որ ժամկետը բաց է թողել ոչ թե իր մեղքով, այլ այն պատճառով, որ դատական իշխանության մարմինը դատական ակտը ժամանակին չի հրապարակել: Անգամ եթե մարդն ամեն դեպքում վերաքննիչ բողոքը տանի ու բողոքում միջնորդությամբ նշի, որ վճիռը ժամկետից ուշ է բողոքարկում, քանի որ ԴատաԼեքսում այն ուշ է հրապարակվել, ապա մեծ է ռիկսը, որ Վերաքննիչ վարչական դատարանը կմերժի բողոքը, իսկ մարդը չի էլ կարողանա հակառակն ապացուցել:

Այսինքն՝ պետությունն իր անգործության կամ թերությունների պատճառով արգելափակում է մարդու սահմանադրական բողոքարկման իրավունքը՝ պատճառելով արհեստական դժվարություններ:

Կան նաև ահազանգեր այն մասին, որ դատարանը նիստ է նշանակում, բայց այդ նշանակումից մինչև դատական նիստի օրը՝ գրեթե 2 ամիս ԴատաԼեքսում որևէ գրառում չի արվում դատական նիստի օրվա ու ժամի մասին: Թղթային ծանուցումներն էլ մարդկանց համար դժվարություններ են առաջացնում:

Ուստի, նկարագրված վիճակն անթույատրելի է. պետք է անհապաղ վերականգնել ԴատաԼեքս համակարգում գրառումները և դրանով վերացնել մարդու իրավունքների խախտումների ռիսկերը և արդեն տեղի ունեցած խախտումները:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan