Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ 2-3 հարց կա, ընդհանուր տեքստը պատրաստ է. Օվերչուկը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա
10
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Պատերազմ Արցախում
Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից» «Սորոսականները» խիստ նեղված են Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկ ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Նոր իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի. «Միասին» շարժման հանրահավաքը. Տեսանյութ Հայաստանը նախկինում թելադրող էր, հիմա թելադրվող է, ընդ որում՝ թշնամու կողմից․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյան. Տեսանյութ Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը. Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է, թիկնապահները տաքսիով շտապել են հետևից Լուսինե Թովմասյանի և ամուսնու հանգիստը Հունգարիայում. Լուսանկարներ «Ակնհայտ է, որ «մեղքն» ընդունել է ճնշման տակ». Կարեն Վրթանեսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՄԵԾԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՆՎԻՐՅԱԼ ԶՈՐԱԿԱՆԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն Գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց, բայց նաև գոհ եմ, որ իրավական գնահատական ստացավ․ Աշոտ Փաշինյան․ Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց․ Տեսանյութ Արցախի նախագահը ազատամարտիկների հետ հանդիպմանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը Թուրքիան գազային հաբ, իսկ Հայաստանը՝ էլեկտրաէներգիայի հաբ. Ի՞նչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում. Տեսանյութ 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյանը սոցհարցման արդյունքների մասին Արցախում մեկնարկել են միասնական քննությունները Երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ․ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ քննարկումները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը Երևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվեց․ Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացված հայցը մերժվել է

ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը. ՀՀ ՄԻՊ

ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը

Ստեղծված է խիստ մտահոգիչ վիճակ` կապված ԴատաԼեքս էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ. տևական ժամանակ է, ինչ այդ համակարգում տվյալներ չեն մուտքագրվում:

ԴատաԼեքս համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան: 

Հարցն այն է, որ ԴատաԼեքսը կարևոր է ոչ միայն նրանով, որ հանրությանը հասանելի են դարձվում դատական գործընթացների մասին տվյալներ, այլ նաև այն տեսանկյունից, որ դա կարևոր միջոց է դատարանների նկատմամբ հանրային վերահսկողության համար:

Մասնավորապես, ԴատաԼեքսը և գործերի «ձեռքով» մակագրության հետ կապված ահազանգերը պետք է դիտարկել միասնական կապի մեջ: ԴատաԼեքսում գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը՝ յուրաքանչյուրին իր իրավական հնարավարության սահմաններում, վերահսկել՝ արդյոք դատական կազմերի դատավորները ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով կամ ինչ վտանգավոր հետևանքների են առաջ գալիս մարդու համար:

ԴատաԼեքսում տվյալներ չմուտքագրելը լրացուցիչ քաշքշուկներ է առաջացնում, հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ԴատաԼեքսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում վարչական գործերով տվյալներ չկան 2021 թվականի դեկտեմբերի 10-ից, քրեական գործերով՝ դեկտեմբերի 23-ից, քաղաքացիական, սնանկության գործերով և վճարման կարգադրություններով՝ դեկտեմբերի 24-ից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փաստաբաններն ու դատական գործընթացների մասնակից քաղաքացիները դիմում են ահազանգերով այն մասին, որ չեն կարողանում ԴատաԼեքսում գտնել իրենց գործերի վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես, հասանելի չեն տվյալներ, թե որ դատավորին ինչ գործ է մակագրվել, ինչ պահանջ է ներկայացված, ինչ միջանկյալ ակտ է կայացրել դատարանը (օրինակ՝ դատարանը վարույթ է ընդունել, թե վերադարձրել է, հայցի ապահովման միջոց կիրառվել է, թե ոչ) և այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող ահազանգերն այն մասին են, որ մարդիկ, իրենց գործի տվյալները չգտնելով էլէկտրոնային համակարգում, ստիպված են զանգել դատավորների կամ դատարանների աշխատակազմեր: Բայց դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ընկնում են քաշքշուկների մեջ, պատասխաններ են ստանում կա՛մ մեծ դժվարությամբ, կա՛մ հեռախոսազանգերին չի լինում պատասխան առհասարակ: 

Կան դեպքեր, երբ մի ողջ օր դատարաններում կարող են մարդուն մի զանգից մյուսն ուղղորդելով՝ այդպես էլ պատասխան չտալ: 

Տվյալների ստացման լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:

Այս վիճակը խախտում է նաև մարդու բողոքարկման իրավունքը:

Օրինակ՝ վարչական դատավարության շրջանակներում գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակելու օրվանից 15 օր հետո, և հետևաբար՝ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև 15-օրյա ժամկետը լրանալը:

Մի շարք փաստաբաններ տեղեկություններ են ներկայացրել այն մասին, որ ԴատաԼեքս համակարգում նշված ընթացակարգով գործերի դեպքում դատարանի ակտը չի հրապարկվում և իրենք կանգնում են խնդրի առաջ:

Ասենք, դատարանի վճիռը պետք է ԴատաԼեքսում (օրենքի ձևակերպումը՝ «դատական իշխանության պաշտոնական կայք») հրապարակվի դեկտեմբերի 15-ին և 15 օր հետո մտնի ուժի մեջ, բայց այդպես էլ չի հրապարակվում: Արդյունքում՝ փաստացի անցնում են բողոքարկման ժամկետները, և մարդիկ կանգնում են լուրջ ռիսկերի առաջ: Մտավախությունն այն է, որ նշված դատական ակտը ԴատաԼեքսում փաստացի կհրապարակվի, օրինակ, հունվարի 21-ին, բայց դատական ակտի հրապարակման օր ԴատաԼեքսում կնշվի դեկտեմբերի 15-ը, և մարդը կզրկվի վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունից, քանի որ այնպես է ստացվում, որ բողոքարկման ժամկետը բաց է թողել: 

Այստեղ առաջանում է հարց՝ ինչպես է մարդն ապացուցելու, որ ժամկետը բաց է թողել ոչ թե իր մեղքով, այլ այն պատճառով, որ դատական իշխանության մարմինը դատական ակտը ժամանակին չի հրապարակել: Անգամ եթե մարդն ամեն դեպքում վերաքննիչ բողոքը տանի ու բողոքում միջնորդությամբ նշի, որ վճիռը ժամկետից ուշ է բողոքարկում, քանի որ ԴատաԼեքսում այն ուշ է հրապարակվել, ապա մեծ է ռիկսը, որ Վերաքննիչ վարչական դատարանը կմերժի բողոքը, իսկ մարդը չի էլ կարողանա հակառակն ապացուցել:

Այսինքն՝ պետությունն իր անգործության կամ թերությունների պատճառով արգելափակում է մարդու սահմանադրական բողոքարկման իրավունքը՝ պատճառելով արհեստական դժվարություններ:

Կան նաև ահազանգեր այն մասին, որ դատարանը նիստ է նշանակում, բայց այդ նշանակումից մինչև դատական նիստի օրը՝ գրեթե 2 ամիս ԴատաԼեքսում որևէ գրառում չի արվում դատական նիստի օրվա ու ժամի մասին: Թղթային ծանուցումներն էլ մարդկանց համար դժվարություններ են առաջացնում:

Ուստի, նկարագրված վիճակն անթույատրելի է. պետք է անհապաղ վերականգնել ԴատաԼեքս համակարգում գրառումները և դրանով վերացնել մարդու իրավունքների խախտումների ռիսկերը և արդեն տեղի ունեցած խախտումները:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan