Կառավարության նիստերին չեք հետևում, շնորհավորում եմ, երջանիկ կապրեք. Արթուր Խաչատրյանը՝ ՀՌԱՀ թեկնածուին. Տեսանյութ

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ուսուցիչը ուզում է դառնալ պարեկ:
«Դա ներկայացվեց որպես դրական երևույթ, մշակույթը մի կողմ, ճաշակը մի կողմ, բայց արժեքային համակարգի խնդիր է, արդյոք այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնում է», - ՀՌԱՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը: Արթուր Մանուկյանն էլ նշեց, որ լավ չի հասկանում՝ ով է ուզում դառնալ պարեկ: