Ինչու Նիկոլը հակահանրահավաք չի կազմակերպում Նման բանակցությունների արդյունքում տարածված փաստաթղթերը ներառում են միայն այն ձևակերպումները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են Մլիցեքն ու ոստիկանները իրար են տալիս. Տեսանյութ
27
Միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն. Ալիևը՝ Արցախից Հայաստանի իրական օրակարգը Թուրքիայի խորհրդարանի նախագահն աջակցություն է հայտնել Փաշինյանին. Չի կարելի թույլ տալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը» գերության մեջ պահեն Հայաստանը Մայիսի 28-ին` հայոց պետականության վերկերտման օրը վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը. Տեսանյութ Վաղը Երևանից բացի անհնազանդության ակցիաներ կլինեն նաև մարզերում. Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժումը երթով գնում է դեպի Կառավարություն. ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր կյանքի երազանաքը՝ իր վրեժը լուծեց Ղարաբաղից և ղարաբաղցիներից Ոչ ոք դեռ հստակ չգիտի, թե որտեղ է բացվելու «երկրորդ ճակատը», Ղարաբաղը, ցավոք, շատ մոտ է նման խայտառակ կոչմանը. Տրոֆիմչուկ Նիկոլը՝ Ալիևից ավելի Իլհամ Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը Պատերազմ Արցախում
Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին շարունակում է արժեզրկվել Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է «հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ» Ուկրաինական բանակը Լուգանսկում ընկել է շրջափակման մեջ Հայաստանի ֆոնդային բորսային 65%-ի վաճառքը Լեհաստանին առաջացնում է բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ քաղաքական բնույթի Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է. ՔՊ-ական նորընտիր պատգամավոր ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկը հաճախորդների գրպանն է մտնում. բողոքներ՝ քաղաքացիներից «Առանց թուրքի Հայաստան լինելու է». ակցիա Բժշկական համալսարանում. Տեսանյութ Գնացե՛ք, Քարվաճառի ճանապարհը բացեք, մենք էլ այս ճանապարհը կբացենք․ լարված իրավիճակ՝ Երևան-Սևան մայրուղում Միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն. Ալիևը՝ Արցախից Մարդիկ էնքան են հոգնած էս կառավարությունից, որ զզվում են․ 2018-ից մինչև 2020 թ․ պատերազմը կերավ ժողովրդի կաշին․ սևանցի. Տեսանյութ ՀՀ-ում ԵՄ դեսպանն այս օրերին միայն հայկական լվացքն է նկատել Արդյունաբերության ոլորտում գրանցվել է բավական ցածր աճ Հայաստանում պայքարը բաժանված է պատասխանատվություն կրողների և չկրողների միջև Երբ ծառայում են Նիկոլին իրենց համար որևէ սրբություն, արժեհամակարգ այլևս գոյություն չունի․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին ԱԱԾ պահեստազորի սպաները և քաղաքացիները ԱԱԾ շենքի մոտ են. ուղիղ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարը հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ Ալիևները Արցախում են Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը. Արցախի ՄԻՊ շնորհավորանքը շրջանավարտներին Գյուղմթերքն այս տարի թանկ է լինելու Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է Աշխարհը նոր կրոն է որոնում Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու Հայաստանի իրական օրակարգը «Զարթնի՛ր, լաո՛»․ Սպիտակում ավտոերթ է. Տեսանյութ Չավուշօղլուն Հունաստանին սպառնացել է պատերազմով Մինչև պաշտոնական պարզաբանումը արդեն իսկ ունեմ արբանյակի մասին գրեթե բոլոր տվյալները․ Նաիրի Հոխիկյան Ինչու Նիկոլը հակահանրահավաք չի կազմակերպում ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետերի ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների». Լևոն Քոչարյան. Լուսանկար Կա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը. Վահե Հովհաննիսյան Ոստիկաններն ուժ են կիրառում՝ Երևան-Սևան մայրուղին բացելու համար. Տեսանյութ Արցախի օկուպացված Ակնայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել Նման բանակցությունների արդյունքում տարածված փաստաթղթերը ներառում են միայն այն ձևակերպումները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են «Սա պայքար է hաղթանակած Վազգենի ու ծնկի եկած Նիկոլի միջև․․․»․ Էդուարդ Շարմազանով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին Չարենցավանի հատվածում. Տեսանյութ Վարդան Մինասյանը շնորհավորել է Մխիթարյանին Պողոսին 400 տոկոսով վարկ տվողը վստահ է, որ մարդիկ իր համար խելագարվում են ու միայն նախկիններն են խանգարում Քանի՞ կոպեկ արժի էդ աթոռը, որ պիտի «ժողովրդավարության» մասին ժողովին ռիսկ չանես գլխավոր մուտքից մտնես ինչ որ հյուրանոց «Առերեսման ժամանակ տուժող տարեց մարդկանցից մեկը հուզված փաթաթվել էր տղաներին». Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալների պաշտպան «Միանում եմ». Մտավորականների կոչի տակ 200-ից ավել ստորագրություն կա արդեն Փաշինյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր Դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը Մլիցեքն ու ոստիկանները իրար են տալիս. Տեսանյութ «Հայաստանի մեր հայրենակիցները թող երբեք չմտածեն, որ Արցախը քնած է. Արցախն այսօր առավել քան արթուն է». Մետաքսե Հակոբյան Փաստորեն չորս տարվա ընթացքում, միակ բանը, որ այս իշխանություններն անում են անթերի( ես կասեի ֆենոմենալ)՝ ԺԵԽԻ ականջներին լապշա կախելն է Թուրքիայի խորհրդարանի նախագահն աջակցություն է հայտնել Փաշինյանին. Չի կարելի թույլ տալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը» գերության մեջ պահեն Հայաստանը «Հանգիստ գույներ՝ հանգիստ նյարդեր»․ Նազենի Հովհաննիսյանի լուսանկարն ԱՄՆ-ից

Քայլ հինգերորդ. Արժանապատվությունը՝ որպես կոնսենսուս. Վահե Հովհաննիսյան

«Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է. Դրանից հետո սկսվելու է իրական կյանքը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչո՞ւ չի վիրավորվում հայը

Մենք հունիսի ընտրություններով ստիպել ենք աշխարհին՝ մեզ չհարգել։ Այդ վիճակը ինչ-որ կերպ և որքան հնարավոր է արագ մենք պետք է սրբագրենք

Մեր հասարակությունը շատ հեշտ է ընդունում Ալիևի ստորացումները։ Բայց խնդիրն այն է, որ, անկախ Ալիևից, մենք արդեն համակերպվել ենք ներքին ստորացման ալիքին։

Ալիևի ստորացումներից զատ՝ մենք հանդուրժում ենք թարմ Եռաբլուրի ու կորսված հայրենիքի պայմաններում իշխանության քեֆերը, դիսկոտեկները, անհոգ կյանքը, ամեն ինչ տապալածի ցինիզմը։ Այդ ամենով հանդերձ՝ մենք նորից ընտրում ենք նրանց։ Մենք, որպես քաղաքացի, չենք վիրավորվում վիճարկելի IQ-ով պաշտոնյաների գոյությունից։ Մենք որպես ազգ չենք վիրավորվում, և սա ավելի´ վտանգավոր է, քան՝ Ալիևի հոխորտանքը։

Հասարակությունների համար վիրավորվելու ունակությունը շատ կարևոր հատկանիշ է։ Հենց լուծեցինք ներքին արժանապատվության խնդիրը՝ Ալիևը ձայնը կտրելու է։

Մեր ժողովրդի պատմության նոր փուլը, վերածննդի փուլը կարող է սկսվել միայն արժանապատվության հեղափոխությամբ՝ անհատական և ազգային։ Արժանապատվությունը ներհասարակական նոր կոնսենսուսի թեման պետք է դառնա։ Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ ու տարբեր հայացքներ, բայց մենք պետք է արժանապատվություն ունենանք։

Երբ Նիկոլը կառավարության նիստում ասում է. «Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է...» պետք է սա յուրաքանչյուրի արժանապատվությունը խոցի, որովհետև եթե կա բան, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում իրոք առաջին անգամ է, դա այս ծավալի Եռաբլուրն է, թշնամու զորքի մուտքը Հայաստանի սահմաններից ներս և Արցախի կորուստը։ Մնացածը հեքիաթ է։

Արժանապատվությունն ու հեռանկարը տեխնոլոգիապես այն պարզ գաղափարներն են, որոնք կարող են դրվել միջընտրազանգվածային երկխոսության հիմքում՝ վարակելով հասարակությանը։ Անկախ բնակության վայրից, սեռից, տարիքից, սոցիալական վիճակից՝ բոլորին կարող է միավորել արժանապատվության գաղափարը։ Վարակենք հայ հասարակությանն արժանապատվության գաղափարով։ Ներքին և արտաքին անարժանապատվության մթնոլորտը պետք է ջարդել։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մեր ազգային և անհատական արժանապատվությունը։ Ներքին ու արտաքին անարժանապատվության ալիքները մեկը մյուսին պայմանավորող են, մեկը մյուսից են ստանում կենսական էներգիա։ Մենք լուրջ ազգ ենք, աշխարհում որևէ մեկից վատը չենք, և ոչ ոք ներսում՝ իր տեսակի գոյությամբ և դրսում՝ իր անսպասելի հաջողության դոզայի տակ, իրավունք չունի և չի կարող անպատասխան վիրավորել մեզ՝ մեր անցած, ներկա և գալիք սերունդների արժանապատվությունը։

Կասկածելի մեղսունակությամբ նախարարների և պաշտոնյաների գոյությունը վիրավորական է, Նիկոլի չհեռանալը վիրավորական է, շաբաթը մեկ Ալիևից սպառնալիքներ լսելը վիրավորական է...

Մի բան բայց պետք է հստակ գիտակցել. արժանապատվության վերելքը պահաջելու է աշխատանք, և այդ արժանապատվության պոռթկումը հենց այնպես չի լինելու, մանավանդ՝ այսքան ուշացումով։  Բայց հենց կայծը բռնեց՝ վերելքի դեմն առնել չի լինի։ Աշխատանքը կարող է լինել բարդ, ժամանակ առ ժամանակ հուսահատեցնող, բայց այն կլինի շատ ավելի ազնիվ, քան հեռուներում՝ ռուսաստաններում ու ամերիկաներում վախվորած ապրելը, կամ՝ Երևանի ռեստորաններում ու տներում իրականությունից թաքնվելը։ Վստահ եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում բոլոր ընտրազանգվածների համար արժանապատվությունը կարող է լինել փոխզիջման հիմքը։ Արժանապատվությունը չի ենթադրում լինել սրա կամ նրա կողմնակիցը կամ ընդունել-չընդունել որևէ մեկին։ Արժանապատվությունը ուղղակի պահանջում է մերժել անարժանապատվությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan