Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Ճորտերը․ Փաշինյանը ասաց, որ նախարարներն իր թույլտվությամբ են ապրում

Արդեն արձանագրված սուտասան և «կատակախոս» նիկոլական նախարար Վահան Քերոբյանի հրաժարական տալ-չտալու հարցը նախօրեին հասավ անհեթեթության կուլմինացիային: Նա հայտարարել էր, որ եթե 2021-ին երկնիշ տնտեսական աճ չլինի, ապա ինքը հրաժարական կտա:

Նույնիսկ նիկոլական նկարված վիճակագրությունը անկարող էր երկնիշ տնտեսական աճ արձանագրել (տնտեսություն կա՞, որ բան արձանագրվի): Սակայն Քերոբյան Վահանը հրաժարական չտվեց ու չի տալիս: Նման անձանց սովորաբար բնորոշում են որպես ստախոս, առնվազն՝ անպատասխանատու: Եվ ահա, ԱԺ-կառավարություն հունվարի 19-ի հարցուպատասխանի ժամանակ իր ստախոս նախարարի «թասիբին կանգնեց» Հայաստանում, դժբախտաբար, դեռ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը: Նա ուղղակի փայլատակեց, նույնիսկ՝ առանց «օդից կախված լուրերի» և, որքան էլ տարօրինակ է՝ իր պարագայում, չկեղծեց:

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ: Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,-ծղրտաց Փաշինյանը՝ բոլոր պետական աշխատասենյակներում պատից կախված նկարներում պատկերվածը:

Եվ ահա, ԱԺ-կառավարություն հունվարի 19-ի հարցուպատասխանի ժամանակ իր ստախոս նախարարի «թասիբին կանգնեց» Հայաստանում, դժբախտաբար, դեռ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը: Նա ուղղակի փայլատակեց, նույնիսկ՝ առանց «օդից կախված լուրերի» և, որքան էլ տարօրինակ է՝ իր պարագայում, չկեղծեց: «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ:

Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,-ծղրտաց Փաշինյանը՝ բոլոր պետական աշխատասենյակներում պատից կախված նկարներում պատկերվածը: Ասել, թե՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը զավեշտական է ու միաժամանակ, իր բովանդակությամբ՝ խայտառակություն, կնշանակի՝ լռել:

Պարզից էլ պարզ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես կրքոտ ու կրծքով պաշտպանում իր գլխավորած կաբինետի հերթական ստախոս նախարարին: Ախր, եթե ամեն մի հրապարակավ ստանձնած ու բացահայտորեն չկատարած պարտավորության համար հրաժարական տալու լիներ, Նիկոլ Փաշինյանը պիտի օրումեջ հրաժարական տար: Այնպես որ՝ նմանը նմանին է պաշտպանում:

Սակայն դա ո՞ւմ է հուզում, չէ՞: Ո՞ւմ է հետաքրքիր, որ Արցախի 80 տոկոսը թուրքերին, իսկ մնացած բեկորներն էլ Ռուսաստանին տված, հազարավոր ու հազարավոր հայ տղաների սպանության համար անմիջականորեն պատասխանատու, հազարավոր ընտանիքների հայրենազրկման համար ուղղակիորեն մեղավոր, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնող անձը տակավին համարվում է Հայաստանի ղեկավար: Վերադառնալով հայտարարությանը, թե ինքն է արգելել, որ Քերոբյանը հրաժարական տա, այնուամենայնիվ մեկ-երկու հարց արժե ձևակերպել: Ինքը՝ Քերոբյանը «կռուտիտ եղավ», թե՝ «կատակով եմ այդ արտահայտությունն արել»:

Պարզվեց, որ դա էլ է սուտ: Քանի որ Նիկոլ Փաշինյանը ամենայն լրջությամբ ասաց, թե՝ արգելել է: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը, իր եզակի ոչ սուտ հայտարարությամբ փաստեց, որ իր գլխավորած կառավարության կազում ընդգրկված նախարարներն իր թույլտվությամբ են ապրում: Նիկոլ Փաշինյա՛նը նրանց կասի՝ սովա՞ծ են, քուննե՞րն է տանում, թե՞ չիշիկ ունեն, դե նաև՝ հրաժարական տա՞ն, թե՞ չտան: Իհարկե, ամենից լավն այն կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նրանց կարգադրեր, որ գլուխները պատով տան, իսկ որ ավելի լավ է՝ կամրջից ցած նետվեն... Իսկ այս պահին, իր խոսքերով, պարզապես թրաֆիքինգի է ենթարկում։ Առհասարակ, այդ ամենը նշանակում է այն, որ «Նիկոլ Փաշինյանի կառավարություն» ասվածը ֆիկցիա է: Համենայն դեպս, այդ կառավարությունը կազմ չունի, այնտեղ կա միայն 1 նախարար և այդ մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է ու՝ վերջ: Մյուս հետաքրքիր հարցն այն է, թե բա իրեն՝ Նիկոլ Փաշինյանի՞ն ով է արգելել հրաժարական տալ: Որ կողմից էլ նայես, Նիկոլ Փաշինյանին էլ թերևս Թուրքիայի ղեկավար Էրդողանն է արգելել, որ հրաժարական տա: Հասկանալի է, թե՝ ինչու. Նիկոլ Փաշինյանը բերանքսիվայր փռվել է Էրդողանի, նաև Ալիևի, ինչո՞ւ ոչ՝ Պուտինի, իր ասած՝ «Լադիմիր Լադիմիրիչի առաջ»: Էհ, ինչո՞ւ պիտի նրանք ցանկանան, որ նա հրաժարական տա, եթե մի թեթև աչք-ունք շարժելով որոշում են, թե Նիկոլն է՛լ ինչ տա իրենց, լինի ճանապարհ, լիճ, սար, «միջանցք», Հայաստանի ինքնիշխանություն...

Ի վերջո, բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանը, իր «կառավարությամբ հանդերձ», ընդամենը թուրքական կայմակայմի (գավառապետ) պես մի բան է, որին թույլ են տվել շաբաթ-կիրակի օրերին էլ ռուսական «նամեստնիկի» դերում լինել: Օտարներին, էլ չենք ասում՝ ցեղասպան-թշնամիներին լիովին ձեռք է տալիս նման մի խամաճիկի տեսնել Հայաստանի ղեկին: Վատն այն է, որ այդ նվաստացուցիչ ու կործանարար վիճակը բացարձակապես «դզում» է նաև հայկական անուն-ազգանուններով գրվող, իրենց հայ համարող հազարավոր այլ անձանց, որոնք թքել են մեր բոլոր զոհերի արյան վրա էլ, հիշատակի վրա էլ, արածի վրա էլ: Ու առհասարակ, վաղն էլ, նույն Նիկոլի հրահանգով, թուրքերից էլ փութաջան, կքանդեն, հողին կհավասարեցնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, կհրկիզեն Մատենադարանը, Մայր Տաճարի գմբեթից ցած կնետեն խաչը: Հարցը, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ու իր գլխակեր, երկրաքանդ կառավարությունը չեն: Հարցը նրանց պաշտպանող մանկուրտներն են:

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan