Փաշինյանի, Միրզոյանի, ՔՊ-ի «խաղաղության խաչմերուկի» այսօրվա զոհը 31 տարեկան էր. 3 երեխա անհայր մնաց, իսկ նիկոլենք կյանք են վայելում Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ) Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
5
Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանը արցախցի փոքրիկների հետ է վառելու գլխավոր տոնածառի լույսերը Փաշինյանի, Միրզոյանի, ՔՊ-ի «խաղաղության խաչմերուկի» այսօրվա զոհը 31 տարեկան էր. 3 երեխա անհայր մնաց, իսկ նիկոլենք կյանք են վայելում Պետություն, որի «ղեկավարը» մուրում է խաղաղություն՝ դարավոր թշնամուց Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ) Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ դեկտեմբերի 5-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ» «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. կառավարությունը ձախողել է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Երկրաշարժ՝ Ստամբուլում Այս գիշեր զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղաքական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի գործով դատը՝ դեկտեմբերի 5-ին Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան – «Հեռանում եմ». Տեսանյութ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Փաշինյանը «դաբրո» է տվել դրան. Գառնիկ Դավթյան (տեսանյութ) Մոսկվայում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 46 չվերթ է հետաձգվել, ևս 5-ը` չեղարկվել Արցախի առողջապահության նախարարությունը քաղաքացիների է փնտրում

Դումանյանը վիրավորվեց թրաֆիքինգի զոհ լինելու վերաբերյալ հարցից ու չպատասխանեց՝ կարդացե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի գիրքը

168.am-ը գրում է. «Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն իրավամբ ծանր դրության մեջ է դրել կառավարության անդամներին: Փաշինյանի հնչեցրած «Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. ես կորոշեմ՝ որ նախարարը երբ է հրաժարական տալու» նախադասությունը երեկ սոցիալական ցանցերում դարձել էր բուռն քննարկման թեմա: Մարդիկ համարում էին, որ Փաշինյանի կառավարության անդամները թրաֆիքինգի զոհեր են, որ նրանց ենթարկում են աշխատանքային շահագործման, խախտում մարդու իրավունքներ, և այլն:

 

Բնական է, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այդ թեմայով հարցեր ունեին այն հատուկենտ «համարձակներին», ովքեր իջել էին լրագրողների հետ շփվելու:

Եվ եթե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շառից-փորձանքից հեռու ասաց, որ Փաշինյանի ասածին ավելացնելու բան չունի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն ակնհայտորեն նյարդային էր, բորբոքված, և ինչ-որ պահի, այդ հարցից վրդովված, սկսեց վիրավորել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողներին:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը ժողովրդավար է, Դումանյանը հարցով պատասխանեց՝ ի՞նչ է նշանակում՝ ժողովրդավար:

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում նման հայտարարության մեջ»,- ասաց նա:

Պնդմանը, թե եթե ինքը ցանկանա աշխատանքից ազատվել, Փաշինյանը թույլ չի տալու դա իրեն անել, ու նախարարը հայտնվելու է պատանդի կարգավիճակում, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ եկեք գուշակություններով չզբաղվենք:

Իսկ թրաֆիքինգի զոհ լինելու մասին լրագրողի հարցը հունից հանեց Վահրամ Դումանյանին:

«Նման մակարդակի անմակարդակ հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նախարարը՝ անպատասխան թողնելով լրագրողի հակադարձումը՝ իսկ Փաշինյանի հայտարարությունը մակարդակո՞վ էր:

Հաջորդիվ լրագրողներից պահանջեց կոռեկտ լինել, ասաց, որ չի պատասխանելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին:

Լրագրողները, սակայն, չհանձնվեցին:

Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք նախարարները զրկված չեն աշխատանքից դուրս գալու իրենց իրավունքից, Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ բացարձակապես ոչ:

«ԿԳՄՍ նախարարությունում նման լիարժեք աշխատանքային հնարավորություններ երբևէ, կարծում եմ, չի եղել: Որևիցե խնդիր աշխատանքային պայմանների, սկզբունքների և այլնի հետ կապված՝ գոյություն չունի: Այսօր շատ ազատ եմ ինձ զգում՝ որպես նախարար, այսօր ԿԳՄՍ նախարարությունում և իմ գործողություններում: Նախարարության բովանդակային որոշումները կան, և որևիցե խնդիր մենք չունենք կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նախարարության աշխատանքային քաղաքականությունն էլ է Փաշինյանը մշակում:

Ի վերջո, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելն այդպիսի բան է, և այո, Նիկոլ Փաշինյանը կարող է նման որոշումներ կայացնել, բայց նրա ցանկացած որոշում որոշակի հիմքերի վրա է կայացվում: Ապա խորհուրդ տվեց Վահան Քերոբյանին հարցնել՝ խախտվե՞լ են արդյոք իր իրավունքները:

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի մյուս հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի՝ ԿԳՄՍ նախարարությամբ ալբաներեն թարգմանությանը: Նրան հետաքրքիր էր՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարը կարդացել է գիրքը, և եթե կարդացել է, ի՞նչ գեղարվեստական արժանիքներ է տեսել այնտեղ, հատկապես, եթե գրքում կան նաև այլասերված բարքերի նկարագրություններ ու հայհոյանքներ:

Այս հարցից հետո Վահրամ Դումանյանը նախ լրագրողին խնդրեց ներկայանալ, ապա սկսեց դասեր տալ ներկայանալի լինելու, տարբերանշանը ճիշտ փակցնելու մասին:

«Այդ հարցով հարցում է եղել: Գրավոր պատասխան կլինի, և մեր հանրությունը կիմանա՝ ինչն է ֆինանսավորվել, ինչպես, ինչքան և ինչու»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, լրագրողին հետաքրքիր էր՝ կարդացե՞լ է արդյոք Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանի գիրքը, որովհետև նա ԿԳՄՍ նախարար է, ի վերջո, նաև, միգուցե, գրական ճաշակ ձևավորող, երիտասարդներին ուղղորդող: Նախարարն ասաց՝ հարկ չի համարում պատասխանել:

«Պարոն «Հրապարակի» լրագրող, ես չեմ ուզում պատասխանել կոնկրետ Ձեր հարցին: Կարելի՞ է… No comment… Նաև չեմ ուզում Ձեզ հետ դիալոգը շարունակել: Կոնկրետ հարց ունեք, տվեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը, ինչին ի պատասխան՝ լրագրողն ասաց՝ կոնկրետ հարց է տալիս՝ կարդացե՞լ է արդյոք նախարարը Փաշինյանի գիրքը:

Մի քանի վայրկյան էլ շահելու համար Վահրամ Դումանյանը սկսեց հետաքրքրվել լրագրողի կրթությամբ, ապա ստանալով սպառիչ պատասխաններ ու զգալով, որ էլ ասելիք չկա, հեռացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan