Սա իմ երեխեքի հողն է, Արցախը չեմ լքելու. Աղավնոյում կյանքը բնականոն հունով է շարունակվում. Տեսանյութ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է. Տեսանյութ Մանաթին մուննաթ
3
Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր բոլոր լեգիտիմ հիմքերը սեփական իշխանության պահպանման համար երկարաժամկետ կտրվածքով Նիկոլի թովմասյանական բզիկները Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ Իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ․ Իշխան Սաղաթելան «Դիմադրության շարժման » հանրահավաքը. Տեսանյութ «Վզին դրած» արդարադատություն Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի վրա կոմպրոմատներ է նախապատրաստու՞մ Հայաստանի ԿԲ-ի օստապբենդերները մեր հանրությանը բառիս բուն իմաստով հիմարի տեղ են դրել Նիկոլի իրական կարգախոսը՝ «Ապագա չկա՛» Պատերազմ Արցախում
Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին Սա իմ երեխեքի հողն է, Արցախը չեմ լքելու. Աղավնոյում կյանքը բնականոն հունով է շարունակվում. Տեսանյութ Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է. Տեսանյութ Էշով ԱԺ-ի մոտ ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանն ազատ է արձակվել Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետներում բարձր գներ է սահմանում, որ աղջկա հարսանիքին վճարի իր հայ լինելը ժխտող Կիրկորովին. Լուսանկար Մենք՝ որպես պետություն, այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք Մանաթին մուննաթ Հերթական մեծագույն խայտառակությունը առողջա(պահության) վայ-նախարարի կողմից․ Ռոբերտ Հայրապետյան Լարսը բաց է Ջհանգիրյանի վերաբերյալ Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել. Փաստինֆո «Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզվից»՝ 17,2 տոկոսը Փաշինյանը «ՍԴ-ն դրեց իր գրպանը», իսկ Ալիևը՝ «Արցախը գրպանեց», բայց Նիկոլը շարունակում է հետապնդել Թովմասյանների ընտանիքին Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր բոլոր լեգիտիմ հիմքերը սեփական իշխանության պահպանման համար երկարաժամկետ կտրվածքով Նիկոլը քրեական գործ է ուզում հարուցել լրագրող Անժելա Թովմասյանի դեմ «Վանեցյանը կարող է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, եթե դրանք լինեն». Սոս Հակոբյան. Տեսանյութ Նիկոլի թովմասյանական բզիկները Իսկ դուք գիտեի՞ք, որ Նիկոլի անվտանգության պետ Սաքոն մեդալների քանակով Բրեժնևից առաջ է անցել Նիկոլի «կոմպրոմատը» Աննայի վրա «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են եղել 50 Cent-ի համերգին. Տեսանյութ Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումն Ուկրաինայում և դրա ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա. քննարկում․ Տեսանյութ «Նման որոշում կայացնողները պիտակավորվելու են դավաճան պիտակով». Բորիս Մուրազի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երկնիշ «տնտեսական աճի» մութ կողմերը ԱԺ շենքի վրայից հանված է պետական զինանշանը. Տեսանյութ «Ռուսաստանը ԱՄՆ-ի նման իր դաշնակիցներին պատերազմի մեջ չի ներքաշում». Տիմոֆեյ Բորդաչով. Տեսանյութ Բոլորը հերթով զոհաբերվելու են՝ հանուն նիկոլի իշխանության. Տեսանյու ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կընտրի Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ՔՊ-ական պատգամավորը տարեկան ստանում է 282 միլիոն դրամ եկամուտ Այո, ինձ հրավիրել էին ԱԱԾ, խորհուրդ կտամ՝ իրենց ձեռքերը հեռու պահեն. Անժելա Թովմասյան Արցախը չի փակել իր լինելիության էջը, պայքարը շարունակվում է․ Սեյրան Օհանյան «Նիկոլ դավաճան» պաստառը` Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումի վրա Թագուհի Թովմասյանը հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել․ Ռոբերտ Հայրապետյան Իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ․ Իշխան Սաղաթելան Փաշինյանը խոստովանում է, որ իր խաղաղության քաղաքական կուրսը տապալվել է․ Տիգրան Աբրահամյան Ժողովրդի շնորհքն է, որ Ջհանգիրյանը հրաժարական տվեց. շարքը շարունակվում է. Արամ Վարդևանյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան «Դիմադրության շարժման » հանրահավաքը. Տեսանյութ «Վզին դրած» արդարադատություն Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Անժելա Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդո՞ւմ կսկսվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմասնակցի ՏԻՄ համամասնական ընտրություններին

Վարչապետը երեւի մուռ ա հանում․ Առուշ Առուշանյանը՝ 8 ամիս կալանքի տակ

«Հրապարակ»-ը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդեն ութ ամիս է՝ կալանքի տակ է։ Այս ընթացքում նրա փաստաբանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանն այն անփոփոխ է թողել։ Ամեն ինչ սկսվեց 2021-ի ամռանը, երբ իշխանության համար ճակատագրական օրերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, Առուշանյանը հստակ դիրքավորվեց «սեւերի» դաշտում եւ Սյունիքի մյուս համայնքապետերի հետ մտավ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակ, նա դաշինքի 32-րդ համարն էր։ Իշխանությունը սկսեց ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնելու գործընթացը։

Իսկ Սյունիքի համայնքապետերի ընդդիմադիր կեցվածքը պատահական չէր՝ նախորդ ժամանակաընթացքում Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական կողմն անցակետեր էր տեղադրել, զավթել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ մետր-մետր առաջ էր գալիս, դրանից առաջ էլ Սեւ լճի տարածք էր ներխուժել, եւ սյունեցիների դժգոհությունները միանգամայն հասկանալի էին։ Այդ շրջանում նաեւ խոսակցություններ էին գնում, որ սյունեցի քաղաքական գործիչներին մեկուսացնում են, որ Սյունիքից ճանապարհներ կամ հող տալու հետ կապված աղմուկ չբարձրացնեն, չպայքարեն։ Սյունիքի պաշտպանողականությունն են թուլացնում։

Հենց ընտրություններից անմիջապես հետո էլ Առուշ Առուշանյանը կալանավորվեց, նրան մեղադրեցին «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։ Դատական նիստերն ընթանում են դատարանի Գորիսի նստավայրում, սակայն պարբերաբար հետաձգվում են, խափանման միջոցն էլ, անկախ միջնորդություններից, դատավոր Գասպարյանը չի փոխում։

Առուշանյանի մտերիմները քաղաքական հետապնդում են համարում այս գործընթացները։ Դատարանն արդեն անցել է ապացույցների ուսումնասիրությանը։ Որոշել է սկզբում քննել ամբաստանյալներին, երկրորդ փուլում վկաների հարցաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կկատարվի:

Գործով անցնող հիմնական վկան՝ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել: Նա նշել է, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։

Կալանքի տակ գտնվելու ժամանակ Առուշանյանը «Առուշ Առուշանյան» դաշինքով մասնակցեց ՏԻՄ ընտրություններին եւ կրկին ընտրվեց Գորիսի քաղաքապետ։ «Առուշ Առուշանյան դաշինքի» հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը պարտվեց ընտրություններում։ Ապա Առուշանյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից, որպեսզի զբաղեցնի Գորիսի քաղաքապետի պաշտոնը։ Դա էր պատճառը, որ ՍԴ որոշման հիման վրա մյուս համայնքապետերն ազատ արձակվեցին, իսկ Առուշանյանը մնաց կալանքի տակ։

Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, որդու՝ 8 ամիս կալանքի տակ գտնվելու մասին նշում է՝ վարչապետը մի բան գիտի, էլի, որ նրան հատուկ պահում է կալանքի տակ․ «Վերեւից հրամանն իջած է, որ պետք է պահեն։ Երեւի մուռ ա հանում, ի՞նչ ա անում, ի՞նչ ունի հետը կիսելու։ Վարչապետին, կառավարությանը պետք է հարցնել՝ ի՞նչն է պատճառը, ինչի՞ են պահում։ Որ բոլորին բաց են թողել, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ հասել են իրենց ընտանիքներին, երեխաների մոտ։ Բայց, որ Առուշին պահում են, ի՞նչ են ուզում դրանով ասել, այսինքն՝ ուզում են ի՞նչ ապացուցել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan