Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Վարչապետը երեւի մուռ ա հանում․ Առուշ Առուշանյանը՝ 8 ամիս կալանքի տակ

«Հրապարակ»-ը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդեն ութ ամիս է՝ կալանքի տակ է։ Այս ընթացքում նրա փաստաբանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանն այն անփոփոխ է թողել։ Ամեն ինչ սկսվեց 2021-ի ամռանը, երբ իշխանության համար ճակատագրական օրերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, Առուշանյանը հստակ դիրքավորվեց «սեւերի» դաշտում եւ Սյունիքի մյուս համայնքապետերի հետ մտավ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակ, նա դաշինքի 32-րդ համարն էր։ Իշխանությունը սկսեց ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնելու գործընթացը։

Իսկ Սյունիքի համայնքապետերի ընդդիմադիր կեցվածքը պատահական չէր՝ նախորդ ժամանակաընթացքում Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական կողմն անցակետեր էր տեղադրել, զավթել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ մետր-մետր առաջ էր գալիս, դրանից առաջ էլ Սեւ լճի տարածք էր ներխուժել, եւ սյունեցիների դժգոհությունները միանգամայն հասկանալի էին։ Այդ շրջանում նաեւ խոսակցություններ էին գնում, որ սյունեցի քաղաքական գործիչներին մեկուսացնում են, որ Սյունիքից ճանապարհներ կամ հող տալու հետ կապված աղմուկ չբարձրացնեն, չպայքարեն։ Սյունիքի պաշտպանողականությունն են թուլացնում։

Հենց ընտրություններից անմիջապես հետո էլ Առուշ Առուշանյանը կալանավորվեց, նրան մեղադրեցին «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։ Դատական նիստերն ընթանում են դատարանի Գորիսի նստավայրում, սակայն պարբերաբար հետաձգվում են, խափանման միջոցն էլ, անկախ միջնորդություններից, դատավոր Գասպարյանը չի փոխում։

Առուշանյանի մտերիմները քաղաքական հետապնդում են համարում այս գործընթացները։ Դատարանն արդեն անցել է ապացույցների ուսումնասիրությանը։ Որոշել է սկզբում քննել ամբաստանյալներին, երկրորդ փուլում վկաների հարցաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կկատարվի:

Գործով անցնող հիմնական վկան՝ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել: Նա նշել է, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։

Կալանքի տակ գտնվելու ժամանակ Առուշանյանը «Առուշ Առուշանյան» դաշինքով մասնակցեց ՏԻՄ ընտրություններին եւ կրկին ընտրվեց Գորիսի քաղաքապետ։ «Առուշ Առուշանյան դաշինքի» հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը պարտվեց ընտրություններում։ Ապա Առուշանյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից, որպեսզի զբաղեցնի Գորիսի քաղաքապետի պաշտոնը։ Դա էր պատճառը, որ ՍԴ որոշման հիման վրա մյուս համայնքապետերն ազատ արձակվեցին, իսկ Առուշանյանը մնաց կալանքի տակ։

Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, որդու՝ 8 ամիս կալանքի տակ գտնվելու մասին նշում է՝ վարչապետը մի բան գիտի, էլի, որ նրան հատուկ պահում է կալանքի տակ․ «Վերեւից հրամանն իջած է, որ պետք է պահեն։ Երեւի մուռ ա հանում, ի՞նչ ա անում, ի՞նչ ունի հետը կիսելու։ Վարչապետին, կառավարությանը պետք է հարցնել՝ ի՞նչն է պատճառը, ինչի՞ են պահում։ Որ բոլորին բաց են թողել, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ հասել են իրենց ընտանիքներին, երեխաների մոտ։ Բայց, որ Առուշին պահում են, ի՞նչ են ուզում դրանով ասել, այսինքն՝ ուզում են ի՞նչ ապացուցել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan