Ու էս լույսի ներքո հայրենի թրքապաշտների աղոթքները առ Դինք մի տեսակ սուիցիդալ երանգ են ստանում

Դիտել նաև
Վահագն Ալեքսանյանի օգնականը վիրավորել է լրագրողներին
Կա տարածված կարծիք, որի հետ ես համաձայն եմ, որ Նիկոլին հնարավոր է հեռացնել բացառապես փողոցով. տարիներ շարունակ հակաՀայաստանն էլ էր սովորում մոբիլիզացվել
Որքանո՞վ է ճիշտ Ալիևի հայտարարությունների դեմ քրեական հոդված ստեղծել․ ՔՊ-ական պատգամավոր. Տեսանյութ
Հայտնի է՝ երբ կկայանա Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը
Հայաստանը նոր նախագահ ունի՝ Վահագն Խաչատրյան
Երեկվանից մի քանի տեղ սգո ստատուսներ են աչքովս ընկնում թուրքահպատակ մի լրագրողի սպանության եսիմքանիամյակի կապակցությամբ։
Սգալ չէ, բայց հիշել, բնականաբար, պետք է։ Որովհետև իրականում Դինքն, իսկապես, սիմվոլ է։ Սիմվոլ է, որը ցույց է տալիս թուքի տեսակետից հայի տեղն ու դերը լուսնի տակ։ Անգամ եթե խոսքը Թուրքիայի նկատմամբ միանգամայն լոյալ հայի մասին է։
Ու էս լույսի ներքո հայրենի թրքապաշտների աղոթքները առ Դինք մի տեսակ սուիցիդալ երանգ են ստանում։ Ես էլ մտածում եմ, որ լավ, ընկեր ջան, եթե շատ ես ուզում նահատակվել հանուն հայ-թուրքական քիրվայության․ մենակ Երևանում 3 հատ մեծ կամուրջ կա, որից կարելի է բարեհաջող ցած նետվել։ Իսկ որպեսզի այդ նահատակությունն իսկապես հանուն քիրվայության ընդունվի, կարող ես փաթաթվել օրինակ հայկական ու թուրքական դրոշներով։ Կամ կարող ես գրություն թողնել։ Վերջիվերջո կարող ես նետվելուց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» գոռալով նետվել։ Մի խոսքով, ինչ ուզում ես արա, մենակ, մի նվնվա, թե «վույ աման, մեր Հրանտ Դինքը»։
Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից