Խոշոր ավտովթար Լոռու մարզում. սնունդով բարձված ՊՆ համարանիշներով КамАЗ-ը կողաշրջվել է. կան վիրավորներ (ֆոտոշարք)
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ- ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և բարձված է եղել սննդամթերքով: Վթարի պատճառն էլ եղել է խոշոր եղջերավոր անասունները: Վարորդը խուսափելով անասուններին բախվելուց, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում