Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Ժամանելով Ստամբուլ, առաջին բանը, որի հետ առնչվելու է հայ մարդը, ուղիղ կապված է Հայոց ցեղասպանության և դրա ուրացման հետ. Լուսանկար

Հայաստան-Թուրքիա բանակցությունների ներկա փուլի մեկնարկի առաջին օրվանից թուրքական կողմը (թե՛ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ թուրքական և ադրբեջանական մեդիան) պարբերաբար խոսում է Երևանի և Ստամբուլի միջև օդային կապ հաստատելու մասին։ Ընդ որում, եթե ուշադրությամբ հետևենք այն կոնտեքստին, որում արվում են նշյալ հայտարարությունները, ապա կնկատենք, որ Երևան-Ստամբուլ չվերթները ներկայացվում են որպես ոչ միայն հայ-թուրքական «բարեկամությանն» ու «խաղաղությանն» ուղղված թուրքական քայլ, այլ որպես բարի կամքի դրսևորում Թուրքիայի կողմից մեր հանդեպ։ Օրինաչափորեն, չվերթների մասին լուրը նմանատիպ ոճով են մատուցում նաև ՀՀ դե ֆակտո իշխանություններն ու նրանց ենթակա մեդիառեսուրսները։
 
Ու ցավոք, հենց դրա շուրջ են ծավալվում հայրենի քաղաքական գործընթացները՝ մտնելով տեղանունների ծագման և այլ անիմաստ քննարկումների մեջ։
 
Մինչդեռ չվերթների շուրջ իրականությունն ու դրանից բխող քաղաքական հարցերը, որոնք արժանի պետք է լինել մեր ուշադրությանը, հետևյալն են.
 
*Հայաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր չվերթներ իրականացվել են երկար տարիներ, որոնք ընդհատվել են կորոնավիրուսի մեկնարկին զուգահեռ 2020թ. ձմռանը։ Մինչ այդ Երևանի կենտրոնում գործում էր թուրքական Atlas Global ավիաընկերության գրասենյակը, որը 2020թ. փետրվարին սննկացավ։ Այսինքն, այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես բարի կամք ու Հայաստանի հանդեպ արված զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների։ Ուստի դրա ներկայացումը ոչ թե նոր քայլ է թուրքական կողմից, այլ պարզապես նախկինում եղածի նոր փաթեթավորում։ Ավելին, սա խիստ շահավետ է թուրքական կողմի համար բիզնես տեսանկյունից (նրանք, ովքեր գիտեն Ստամբուլի օդանավակայանի տրանզիտային հավակնությունների մասին, կհասկանան ասածս)։
 
*Ավելին, ՀՀ դե ֆակտո իշխանությունները արդեն զիջում արել են՝ 2021թ. հոկտեմբերին բացելով Ադրբեջանի համար Սյունիքով օդային ճանապարհը, ըստ էության տրամադրելով օդային միջանցք։ Սկզբից դա փորձեցին կոծկել, ապա ավելի ուշ բացահայտեցին։
 
Անհրաժեշտ է հիշեցնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանները փակ են և հարաբերություններ չկան, որովհետև Թուրքիան է որոշել Հայաստանին շրջափակել։ Կրկնում եմ, Թուրքիան, ո՛չ Հայաստանը։ Հետևաբար առանց պայմանների բանակցությունների միակ օրակարգը պետք է և կարող է լինել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման լիակատար վերացումը։ Դրա դիմաց Հայաստանը որևէ զիջում չունի անելու։ Սա է հարցի քաղաքական իմաստը։ Այլ քաղաքական հարց չկա և հենց սա պետք է դառնա Թուրքիայի հետ «խաղաղության օրակարգի» պատասխանատուներին ուղղված հարցերի առանցքը։
 
Նկարում Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանն է, ուր հայտնվելու են մեր հայրենակիցները Ստամբուլ ժամանելիս։ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին կին օդաչուն էր, որին որդեգրել էր Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթյուրքը Հայոց ցեղասպանությունից հետո։ Ըստ տարածված վարկածի՝ Ստամբուլում 2007թ. այսօրը՝ հունվարի 19-ին ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց այն պատճառով, որ դրանից առաջ «Ագոս» թերթում հրապարակել էր Սաբիհա Գյոքչենի (իսկական անունը՝ Հաթուն Սեբիլջիյան) հայկական ծագումը բացահայտող հոդված։ Այնպես որ, ժամանելով Ստամբուլ, առաջին բանը, որի հետ առնչվելու է հայ մարդը, ուղիղ կապված է հայոց ցեղասպանության և դրա ուրացման հետ։
 
Վարուժան Գեղամյան, պ.գ.թ., թյուրքագետ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan