Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան

«Որդիս ծնվեց ամուսնուս հուղարկավորության օրը». պատերազմում զոհվածի կինը դատարանին խնդրում է՝ բավարարել իր հայցը

44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի միակ որդին՝ Մաքսը, հայրիկի ազգանունը չի կրում, քանի որ ծնվել է հոր զոհվելուց 2 օր անց, ծնողներն էլ «Զագսում» գրանցված չեն եղել։ NEWS.am-ին Վրեժ Պողոսյանի այրին՝ Վերոնիկա Մնացականյանը, պատմում է, որ հայրության ճանաչման  համար դիմել են դատարան, 6-7 ամիս սպասել են, մեկ նիստ է տեղի ունեցել, որով էլ որոշվել է՝ մերժել հայցադիմումը։

«Ես ու ամուսինս զագսավորված չենք եղել, միայն եկեղեցով ենք ամուսնացած եղել։ Մաքսս ծնվեց ամուսնուս հուղարկավորության օրը, միայն դատարանով կարող էի հայրություն ճանաչել։ Գործերը տվեցինք դատարան, մինչեւ օրս որոշում չկա։ Տղաս 1.2 տարեկան է, բայց հայրություն չի ճանաչվել։ Իմ նման կանայք շատ կան, որ այս վիճակում են հայտնվել»,- պատմեց այրին։

Վերոնիկա Մնացականյանի խոսքով՝ ամուսնու ծնողները նույնպես կողմ են եղել, որ հայրությունը ճանաչվի. «Մենք կապ ունենք, գնում-գալիս ենք իրենց տուն։ Դատավարությանն իրենք էլ են ներկա եղել։ Ես ուզում եմ, որ ամուսնուս օրինական որդին լինի, կրի իր հայրիկի ազգանունը»։

29-ամյա Վրեժ Պողոսյանը մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին, 44-օրյա պատերազմին կամավոր է մեկնել մարտի դաշտ։ Կինը տեղյակ չի եղել, որ ամուսինն Արցախում է, խնդրել է հարազատներին՝ կնոջը ոչինչ չպատմել։ Մասնագիտությամբ կարատեիստ Վրեժ Պողոսյանը զոհվել է նոյեմբերի 9-ին.

«Ամուսինս «Մարտունի 2-ում» է զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից։ 5 տարի միասին էինք, 1 տարի էր՝ ինչ ամուսնացած էինք։ Վրեժը երեխայի ծնվելուն շատ էր սպասում, ռազմի դաշտում էլ հաճախ է ընկերների հետ իր տղայից խոսել»։

Հիշեցնենք, որ հայցադիմումը մերժել է դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանը։ Ըստ դատավորի՝ հայցադիմումը ներկայացվել է առանց հայրության ճանաչման գրանցման համար ինչ-որ մարմնի կողմից մերժում ստանալու։

Վրեժ Պողոսյանի այրին մերժում ստանալուց հետո վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը դատարանը բավարարել է եւ ուղարկել նոր քննության։

Նշենք, որ դատավոր Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս հարցով նիստը ԲԴԽ-ն նշանակել է հունվարի 21-ին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan