Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում սակրավորները 3 կասետային ռումբ ու 1 ավիառումբ են գտել

Դիտել նաև
Արցախի նախագահը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Ստեփանակերտի բնակչությանը տարհանելու մասին «որոշումը» տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, ապատեղեկատվություն է․ Տեղեկատվական շտաբ
Ստեփանակերտի 5 բնակիչ Մարտունու բնակչին առևանգել են, ծեծի են ենթարկել ու սպառնացել սպանել
Կարանտինի ընթացքում Ստեփանակերտում արգելվում են տոնական և հիշատակի միջոցառումները
«Հետպատերազմական» Ստեփանակերտում երկու զուգահեռ իրականություն է
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ սակրավորներն այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում:
Նշվում է, որ սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:
ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում: