Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ)
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ

Քոչարյանի և Փաշինյանի մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում գրեթե 180 աստիճանով տարբեր են

Երեկ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ընթերցեց ՀՀ 2-րդ նախագահի նամակից հատված ուղղված Թուրքիայի վարչապետին 2005-ին, որտեղ նշված էր, որ Հայաստանը կողմ է, առանց նախապայմանների վերականգնել հարաբերությունները Անկարայի հետ:

Առաջին հայացքից, գրեթե նույն մոտեցումն ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս հայտարարեց, որ իր մոտեցումն չի տարբերվում նախորդ երեք նախագահների դիրքորոշումներից՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:

Սակայն, իրականում, նրա մոտեցումը էապես է տարբերվում իր նախորդներից և հատկապես Քոչարյանի մոտեցումից:

Փորձենք այս հարցը ավելի մանրամասն քննել:

Հայ-թուրքական հարաբերությունները հենց սկզբից ունեցել են լուրջ բարդությունները, կապված երկու հանգամանքով` հայ-ադրբեջանական սուր հակամարտության և հայկական փյուռքի գործունեության հակաթուրքական ուղղվածության հետ:

Եթե Հայոց ցեղասպանության հարցը թույլ չէր տալիս վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ապա Ղարաբաղյան հակամարտության խորացումը «փակեց» հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան այս երկու հարցում էլ ունի նախապայման Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում:

Առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ այս երկու հարցում էլ պետք է Հայաստանը զիջման գնա Անկարային, որպեսզի երկու երկրների հարաբերությունները հնարավոր լինի վերականգնել:

Տեր-Պետրոսյանը ցանկանում էր այս հարցը լուծել, սակայն ներքին հայաստանյան իրավիճակն թույլ չէր տալիս, որ նա կարողանար այս հարցերում գնար զիջման Անկարային: Փաստացի, Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի մոտեցումներն երկու երկրների հարաբերությունների վերականգման հարցում կամ շատ մոտ էին, կամ էլ համնկնում էին:

ՀՀ 2-րդ նախագահը՝ ճիշտ հակառակը, այն կարծիքին էր, որ այս երկու հարցում էլ մենք պիտի մերժենք Թուրքիային, քանզի մի մասում մենք չենք կարող զիջման գնալ ղարաբաղյան խնդրի հարցում, քանզի դա շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ, իսկ մյուս մասում մենք չենք կարող անտեսել Սփյուռքի գործոնը, քանզի դրա արդյունքում մենք կփլուզենք ողջ հայկական լոբիստական համակարգերը, որն նաև մեծ օգուտ է բերում Հայաստանին:

Ըստ Քոչարյանի, հայ-թուրքական հարաբերությունները, պետք էր բաժանել հայ-ադրբեջանական հարաբերություններից, իսկ Ցեղասպանության հարցն էլ չի կարելի քաղաքական հարթակից տեղափոխել պատմամշակույթային հարթակ, քանզի դրա արդյունքում իսկական և անկեղծ մերձեցում երկու ժողովուրդների մեջ չի հաջողվի հաստատել, ինչի հետ համաձայն են նաև թուրքական վերնախավի զգալի մասը նույնպես:

Պետք է նշել, որ Քոչարյանի դիրքորոշումը շատ նման էր Իսրաելի դիրքորոշմանը Եգիպտոսի նկատմամբ, որի արդյունքում 1978-ին հնարավոր եղավ Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումը: Իսրայելին հաջողվեց իսրայելա-եգիպտական հարաբերությունները տարանջատել Պաղեստինի խնդրից և դրա արդյունքում Թել-ավիվի և Կահիրեի հարաբերությունները վերականգվեցին և մինչ այսօր այդ երկրների մեջ այլևս ոչ մի սուր հակամարտություն գոյություն չունի:

Սակայն, որպեսզի Թուրքիան համաձայնվեր սեպարատ հարաբերություններ հաստատել Երևանի հետ, պետք է տեսներ Հայաստանի մեջ հաստատակամ դիրքորոշում: Պետք է համոզվեր, որ Հայաստանը նույնիսկ շրջափակման պարագայում կարողանում է զարգանալ, իսկ Ադրբեջանն էլ չի կարողանում ազդել Հայաստանի ոչ անվտանգության, ոչ էլ զարգացման վրա:

2005-ին Էրդողանի դիրքերը Թուրքիայում հեղհեղուկ էին, քանզի քեմալականները գրեթե բոլոր պետական ինստիտուտներում դիմադրում էին նրան և, ահա, թե ինչու նա այն ժամանակ հանդես էր գալիս «բարեփոխիչի» դիրքերից: Ընդորում, «բարեփոխիչ» ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս, ցանկանալով հաստատել բարիդրացիական հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ, հռչակելով, այսպես կոչված, «ունենալ զրո խնդիրներ բոլոր հարևանների հետ» կարգախոսը:

Այդ իսկ պատճառով էլ 2005-ին հնարավոր էր հաստատել Թուրքիայի հետ իսկապես բարիդրացիական հարաբերություններ, առանց նախապայմանների: Եվ զարմանալի չէր, որ այն ժամանակ Էրդողանի իշխանությունն մտածում էր դրա մասին:

Բայց թուրքագետները կհաստատեն, որ Թուրքիան բարդ երկիր է, և նույնիսկ նախապես ստորագրած համաձայնագրերից նրանք պահի տակ հեշտությամբ կարող են հրաժարվել:

Օրինակ, երբ Էրդողանն իր համաձայնությունը տվեց ամերիկացիներին Իրաքում Սադդամ Հուսեյնի ռեժիմը տապալելու հարցում օգտագործել նաև Թուրքիայի տարածքը, բայց վերջին պահին Անկարան մերժեց Վաշինգտոնին հենց Իրաք ներխուժումից օրեր առաջ: Եվ դա այն դեպքում, երբ այդ խնդիրը համաձայնեցված էր նույնիսկ Թուրքիայի օրենսդիր մարմնում:

Եթե Անկարան Վաշինգտոնի հետ կարող էր դրժել իր նախապես համաձայնեցված պայմանավորվածությունները, ինչու՞  նա չեր կարող դա անել փոքրիկ Հայաստանի հետ:

2008-2010 թվականների հայ-թուրքական գործընթացի ավարտը  դարձավ դրա դասական օրինակներից մեկը: Երբ վերջին պահին Անկարան արդեն Ցյուրիխում փորձեց բանավոր նախապայմանով հանդես գալ, կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

Հիշեցնենք, որ 12 տարի առաջ հենց Անկարան վիժեցրեց այդ գործընթացը:

Այսօր հայ-թուրքական գործնթացն ընթանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որտեղ Հայաստանը ծանր պարտություն կրեց: Երբ հայկական բանակը գտնվում է փլված վիճակում, իսկ ադրբեջանական բանակը կանգնած է Գորիսի, Կապանի և Վարդենիսի մատույցներում:

Երբ տարածաշրջանում գրեթե 180 աստիճանով փոխվել է աշխարհաքաղաքական բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Իսկ Հայաստանում փողոցի միջոցով իշխանության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար դասակարգային խորթ ռեժիմ և Մոսկվայի ու Երևանի միջև առաջացել է վստահության խորը ճգնաժամ: Երբ այդ նույն ժամանակ, Էրդողանին հաջողվել է Պուտինի հետ հաստատել վստահելի հարաբերություններ, երբ և Էրդողանն, և Պուտինը Արևմուտքի կողմից համարվում են «չընդունվող» գործիչներ:

Հասկանալի է, որ այս պարագայում հայ-թուրքական «երկխոսության» գործնթացն ավելի շատ նման է դառնում պարտադրանքի, որտեղ հայկական կողմը գրեթե չունի ուժեղ «խաղաթուղթ», իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը գրեթե չեն թաքցնում, որ իրենց մեջ ներկա սուր հակամարտության պարագայում՝ Հայաստանի խնդիրը շատ քիչ է հետաքրքրում իրենց:

Հասկանալի է, որ ներկայիս հայ-թուրքական այս գործընթացը էապես է տարբերվում, թե 2005-ի կուլիսային, թե 2008-2010 գործընթացներից, վերը նշված հանգամանքների պատճառով:

Քանզի այսօրվա փաշինյանական «նոր» Հայաստանը, նախկինների «հին» Հայաստանը չէ, որ մենք հույս ունենանք այսօրվա գործնթացից, գոնե ինչ-որ դրական ակնկալիքներ ունենայինք առանց վտանգելու մեր ազգային անվտանգությունը:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի գաղափարական տիրույթում ձևավորված անձ է և ուրեմն, նրա համար ևս թուրքական նախապայմանները բնական բնույթ ունեն: Պարզապես բովանդակ հայությունն այս փուլի գործընթացի արդյունքում, իր մաշկի  վրա կհասկանա, թե ինչ կնշանակի իրականում հայ-թուրքական գործնթացը, փաստացի թուրքական նախապայմաններն ընդունելով, որոնք  Փաշինյանն համարում է բնական և հասկանալի:

Կան բնական քաղաքագիտական օրենքներ, համաձայն որի, երկրները բալանսավորված հարաբերություններում են կարողանում հաստատել կայուն և երկարաժամկետ խաղաղություն: Եթե այդ բալանսը խախտվում է, ապա խախտվում է նաև այդ երկրների համակեցության բանաձևը, կամ էլ նոր պատերազմով հաստատվում է նոր բալանսավորված հարաբերություն:

Այս տարրական ճշմարտությունը հայ քաղաքական վերնախավը այդպես էլ այս 30 տարիների ընթացքում չհասկացավ: Զարմանալի է, բայց նույնիսկ սեփական պատմությունը ոչինչ չսովորեցրեց այդ վերնախավին, քանզի տգիտությունը մնում է տգիտություն, որն էլ, ինչպես նշում էր հայտնի փիլիսոփա Բերտրան Ռասսելը, մարդկության ողբերգությունների գլխավոր աղբյուրն է: Տվյալ պարագայում այդ տգիտությունն իր հետևանքն է թողնելու Հայաստանի ժողովրդի վրա: Ինչպիսի բնույթի և ձևի մեջ է լինելու դա ցույց կտա ոչ հեռու ապագան: Պարզ է մեկ բան, որ ամեն մի ժողովուրդ ինքն է կերտում իր ապագան իր պատկերացումներով, և դրա սխալների համար էլ ինքն է պատասխանատվություն կրելու:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan