Ուսումնասիրվել է Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի հրապարակած կորոնավիրուսից մահվան դեպքերի տարբերությունը

Դիտել նաև
Առողջապահության նախարարությունն օրենքի խախտմամբ է պարգևատրում տվել. Տեսանյութ
Ինչո՞ւ այս երկար ցուցակում չկա հանրային տրանսպորտը. բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարին
Հայաստանում կարանտինը կերկարաձգվի. Առողջապահության նախարարություն
«Ալո՛, փոխանցե՛ք նախարարին…». պահանջում են Առողջապահության նախարարի հրաժարականը. Տեսանյութ
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը:
Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը»: