ՀՀ կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն․ Սաղաթելյանը՝ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունների մասին ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Այսօր ակնհայտորեն տեսել ենք ոստիկանների վերաբերմունքի տարբերությունը․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
20
Չփորձե՛ք ասել՝ Արցախ պաշտպանող եք, գնացեք Արցախ․ ամեն ինչ վճռվում է Երևանում․ Սաղաթելյան. Տեսանյութ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում երկու օր առաջ Մոսկվայում Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքակա կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան Վերջին օրը Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը. Իլհամ Ալիև «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում. Ուղիղ, ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը․ БАЗА Մեր պահանջների հիմնական մասը Ոստիկանությունը բավարարեց․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Փաշինյանը ցանկացել է աջակցություն ստանալ Պուտինից Հայաստանի ներքաղաքական պայքարի շրջանակներում, սակայն մերժում է ստացել Իշխան Սաղաթելյանը՝ իշխանամետ օլիգարխներին. «Վերջ տվեք դավաճանին ու նրա Ֆեյքերի ֆաբրիկաներին ֆինանսավորելը. Փաշինյանը մենակ է մնացել» Պատերազմ Արցախում
Շարժման նպատակը և նրա թշնամիները՝ ուղիղ ՀՀ կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն․ Սաղաթելյանը՝ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունների մասին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին Ինչպես ասում են՝ սուտն ու բ**ությունը քառասունք չունեն. ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս. Լուսանկար, տեսանյութ Ոստիկանների գործողությունները քրեորեն պատժելի արարք՝ խոշտանգում է. Գոհար Մելոյան. Տեսանյութ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Սա հենց այն է, ինչ մենք կոչում ենք Հայաստանի թուրքական վիլայեթացում՝ հանուն քաղաքական արևմուտքի շահերի և բնիկ հայկական շահերի զոհաբերման գնով ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Պետք է ժամ առաջ այս պատուհասին ու իր գործակալական ցանցին հեռացնենք մեր երկրից. Տեսանյութ Չփորձե՛ք ասել՝ Արցախ պաշտպանող եք, գնացեք Արցախ․ ամեն ինչ վճռվում է Երևանում․ Սաղաթելյան. Տեսանյութ Տնօրենի կողմից ցույցերին մասնակցելու համար ազատման հրաման եմ ստացել. եկել եմ աշխատանքից հետո. Տեսանյութ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Վահե Ղազարյան ոստիկանը լավ էլ Նիկոլ է. Աննա Մկրտչյան. Տեսանյութ gg ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը կոչ է անում միանալ ընդդիմադիր շարժմանը. Տեսանյութ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում. Տեսանյութ Չնայած իշխանության փայատիրոջ կայքի լրագրողի սադրած միջադեպին, ուզում եմ արձանագրել, որ «Դիմադրություն» շարժումն օրեցօր նոր թափ և նոր ուժ է ստանում. Տեսանյութ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք չվհատվել, լինել ուժեղ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Չխաբվե՛ք. էժան նասկին իշխանության սրտի օլիգարխն է բերելու Թուրքիայից. դա ՀՀ-ում չի արտադրվելու. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հաստատվել է Հյուսիս-հարավ ծրագրի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը 2018-ի և 2022-ի շարժումների միջև նմանություն տեսնելը կոպտագույն սխալ է Խաչատուրովների ընտանիքը այս երկրին մեծ ծառայություններ մատուցած ընտանիք է. Տիգրան Աբրահամյան Արդեն երկու տարի Գարիկ Գալեյանի տունը 17.00-ից հետո Եռաբլուրն է. Հակոբ Ավետյան. Տեսանյութ ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան Սպասում ենք, որ Արթուր Գալեյանին դատարանի դահլիճից ազատ կարձակեն, որովհետեւ էս էն դեպքը չի. Աստղ Գալեյան. Տեսանյութ Աջափնյակ, դատարանի դիմաց. մարդիկ եկել են աջակցելու Իգոր Խաչատուրովին և Արթուր Գալեյանին. Ուղիղ, լուսանկար Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը Եթե Գալեյանին ձերբակալելու որոշում կայացվի, դատարանից դուրս կգամ ու փոքրիկ տեսանյութ կհրապարակեմ. Տեսանյութ Արտարժույթների փոխարժեքներն այսօր Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին Մխիթարյանը կարող է բաց թողնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է․ Վանեցյան Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ Բերման ենթարկվածների թիվն ու բռնությունները նախորդ օրվա ծավալներով չեն, փոփոխություն տեսնում եմ. Սաղաթելյան Վաաճառվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այս անգամ՝ Բրյուսելում. Աշոտյան. Ուղիղ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը զոհված զինծառայողների հարազատների հետ քննարկում են իրավիճակը. Տեսանյութ 23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է 3 քայլ ու Նիկոլը կփախչի երկրից. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Իմ ունեցած տեղեկություններով մայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլի եւ Ալիեւի հերթական հանդիպումը «Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրությանն» աջակցելու պատճառով Այսօր ակնհայտորեն տեսել ենք ոստիկանների վերաբերմունքի տարբերությունը․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստը կանցկացվի Երևանում Պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության համար. դատական նիստը. Տեսանյութ Քաղաքացին մեքենայից իջավ, որ միանա բողոքի ակցիային. Տեսանյութ Ուղևորը մեքենայից իջավ, որ Արամ Վարդևանյանի հետ լուսանկարվի. Տեսանյութ Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է Առանձին ոստիկաններ չկային, մթնոլորտը դրական էր․ չեմ կարծում, թե նրանց ցուցումը ներսից է տրվում․ Վարդևանյան Այսպես կոչված «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երեվույթը պետք է կարգավորվի Շենգավիթ վարչական շրջանում ևս քաղաքացիները միանում են պայքարին. Տեսանյութ

Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ. Վահե Հովհաննիսյան

Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով. Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կա ընդդիմություն՝ ինքն իր համար, ֆորմալ առումով՝ երկու դաշինքից, բայց իրականում բազմաթիվ «ենթաշտամերով», յուրաքանչյուրն իր հաշվարկով, շահով, հարաբերություններով։

Կա ինքն իր համար բանագնաց, որը պետք է բանակցի Թուրքիայի հետ՝ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի պատմության անունից, ու հանդես է գալիս հայաթի ջահելի վարքագծով։ Ու սա ոչ թե մտահոգություն, այլ ավելի պարզ՝ անգամ վախ չի առաջացնում հայ հասարակության մեջ։

Կա օրենքի նախագիծ՝ առձեռն շրջանառության մասին, որը վերաբերելու է բոլորին, բայց այն ինքն իր համար է քննարկվում։ Եվ երբ մեծահարուստ պատգամավորը պաշտպանում է այն, հասարակության լայն շերտերի կողմից չկա ոչ մի հակազդում, որ Հայաստանում մեծ մասն ապրում է Մոսկվայից Վլադիվոստոկ բորդյուր սարքելու կամ շինարարությունից առձեռն եկող կամ Գլենդելից ուղարկվող կանխիկ փողերով։ Ոչ ոք չի ասում նաև, որ գովերգվող վարկային պորտֆելում ահռելի տեղ են զբաղեցնում սպառողական  վարկերը, որոնք լուրջ ռիսկ են թե´ բանկերի, թե´ ողջ տնտեսության համար։

Կա ինքն իր համար ՏԻՄ ընտրություն, որին ԱԺ տիտղոսային ընդդիմությունը չի մասնակցում։ Փոխարենը մասնակցում են տեղական էլիտաները։ Սա մի առանձին աբսուրդ է, բայց ավելի մեծ աբսուրդ է, որ նրանք հաղթում են իշխող ուժին։ Եվ անմիջապես ինքն իր համար գործող իրավապահ համակարգը սկսում է նրանց վրա քրեական գործել հարուցել ու բանտարկել։ Ինքն իր համար ապրող Նիկոլն էլ իր պարտված թիմակիցներին նշանակում է համայնքապետեր։

Ու այս պայմաններում, ինքն իր համար գյուղապետը, որը երկու օր առաջ ընդդիմադիր էր, մեկ էլ դառնում է ՔՊ-ական։

Կան նաև ինքն իր համար Աննա Դանիբեկյան, որն ունի պոդիում դուրս գալու ֆիքսված օրեր՝ ամեն երեքշաբթի։ Այդ դատը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին հետաքրքիր չէ, ակնհայտորեն՝ նույնիսկ Նիկոլին ու Սիլվային, բայց շարունակվում է։

Մենք սրընթաց կորցնում ենք ամբողջական պետության և ամբողջական հասարակության հատկանիշները։ Եթե Թուրքիայի հետ բանակցողի վարքագիծը էլեմենտար վախ ու, հետևաբար, ընդվզում չի առաջացնում հասարակության շերտերում, կարելի է մտածել, որ Ալիևի առաջ քաշած նոր պայմանները, ժամկետները և սպառնալիքները նույնպես որևէ անհանգստություն չեն առաջացնում։ Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլն իր սիրած ժանրում հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր, մարդը հրապարակային ասում էր, բա էն ժամանակ ռեակցիա տայիք, հիմա ի՞նչ եք վրես նայում»։

Նկարագրվածի մեջ ոչ մի հեգնանք չկա. սա պետականության ծանր ճգնաժամ է, որը պահանջում է ոչ ստանդարտ քայլեր։ Սա առաջին հերթին պահանջում է կոնսոլիդացիոն հռետորաբանությամբ լիդերներ, կոնսոլիդացիոն բովանդակությամբ քաղաքական-հանրային պրոցես։ Հակառակ դեպքում մենք՝ լայն հանրությունը, մեր պահվածքով ամեն օր ապացուցում ենք, որ այլևս ունակ չենք ընդվզել, որ քանդված են հասարակական ընդվզման բոլոր մեխանիզմները։ Սոցցանցային հատուկենտ հիստերիկ դրսևորումները միայն նպաստում են դրան, քանի որ ստեղծում են ընդվզման կեղծ տպավորություն, որը երբևէ չի ունենում որևէ հետևանք։ Ընդվզումը տանը թաշկինակի մեջ լացելը չէ։ Ընդվզումը խիստ մոտիվացված ռեակցիա է, բողոքը բոլորովին այլ դրսևորում պետք է ունենա, որպեսզի ազդի պրոցեսների վրա։ Եվ այն պահանջում է նաև որոշակի ռիսկ, գոնե՝ կոմֆորտի։ Որևէ հերթական ստատուս, ելույթ, հայտարարություն կամ զեկույց չեն կարող փոխել իրերի ընթացքը, եթե չեն ուղեկցվում կոնկրետ գործողություններով։ Ընդվզող մարդը, սոցցանցում լացակումած կամ ապոկալիպտիկ ստատուս գրելուց հետո անմիջապես չի անցնում կյանքի բնականոն ռեժիմին, մանավանդ, որ կյանքը ո´չ այդ պահին, ոչ՝ մոտ հեռանկարում բնականոն լինելու որևէ շանս չունի։

Ընդվզումը չի կարող ենթադրել՝ անձնական կոմֆորտի հարցերը լուծել, հեռու մնալ ամեն ինչից, մշտապես լինել դիտորդ ու մեղադրել ուրիշներին, թե ինչու մի բան չեն անում՝ «սրանցից պրծնելու համար»։

Հիմա վտանգը պետության կորուստն է, մեր ընտանիքների անվտանգությունը, մեր հայրենիքի չլինելը. պետք է սա գիտակցել ու որոշում կայացնել՝ անհատական և կոլեկտիվ մակարդակներով։ Հենց սա գիտակցենք, պրոցեսի բովանդակությունը կփոխվի, և ընդդիմադիր պրոցեսից կվերածվի հասարակական զանգվածային պրոցեսի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan