Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել

«Կարճ ասած»․ Իշխանության մեգաստերից մեկը․ ի՞նչ էին խոստանում ու ինչ արեցին. Տեսանյութ

Այս իշխանության օրոք գիտե՞ք ի՞նչն է ամենալավը աշխատում․ ֆեյքերը, ֆեյք լուրերը, ստերը․․․ Անմիջապես տարածվում են, քննարկվում։ Բանը հասել է այնտեղ, որ սոցցանցերում իրենց բացած հազարավոր ֆեյքերը էլ արդյունք չեն տալիս, մարդկանց չեն կարողանում հիմարացնել, իրենք են սկսել ֆեյքի դեր կատարել։ Սրանք կեղծում են ամեն ինչ, ինչ կարող են։ Արդեն վիճակագրություն են ուզում կեղծել ու կապ չունի որ անմիջապես երեսներին շպպացնում են իրականությունը, իրենք մեկ է՝ շարունակում են դա անել։ Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՀՀԿ-ն մերժող ՔՊ-ական Գևորգ Պապոյանը ԱԺ ամբիոնից ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայաստանից գնացել է 285,300 մարդ, ներգաղթ էլ չի եղել։ Էնքանով էր լավ, որ չասաց կես կամ մեկ միլիոն, կարող էր չէ՞ ասել, ի՞նչ տարբերություն։ Գևորգ Պապոյանը այս զեկույցով ստիպեց էլի քրքրել վիճակագրությունն ու մարդկանց հերթական անգամ ցույց տալ, թե ինչպես էին ապրում էն ժամանակ ու ինչպես են ապրում հիմա։

Բերեմ փաստ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը լքել է 586,800 քաղաքացի։ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 10 տարում, Հայաստանը լքել է 129,300 քաղաքացի։ Սերժ Սարգսյանի օրոք՝ 10 տարում, Հայաստանը լքել է 372,800 քաղաքացի։ Նիկոլի օրոք՝ 3 տարում, Հայաստանը լքել է շուրջ 150 հազար մարդ։ Ավելին ասեմ, միայն նախորդ տարվա 9 ամիսներին գնացել չէր եկել 103 հազար մարդ։ Միայն նախորդ տարվա առաջին կեսին 24 հազար հայաստանցի դարձել է Ռուսաստանի քաղաքացի։ Հասկանում ե՞ք։ Քոչարյանի կառավարման 10 տարում գնացել է 129 հազար մարդ, Նիկոլի երեք տարում՝ 150 հազար մարդ ու սրանք, իրենց աչքի գերանը թողած, խոսում են ուրիշի աչքի փշի մասին։ Ավելին ասեմ՝ Քոչարյանի կառավարման վերջին երեք տարիներին մեր երկրում եղել է ներգաղթ, ավելի շատ մարդ է եկել, քան գնացել է։ Այդպիսի բան, ո՛չ նախկինում է եղել, ո՛չ դրանից հետո։ Իսկ, գիտե՞ք ինչու։ Որովհետև աշխատատեղեր կային, մարդիկ իրենց զգում էին անվտանգ, ապահով։ Պապոյանին հիշեցնեմ, որ նախորդ գարնանը մարդիկ 1000 դոլարանոց տոմսի համար գլուխ էին ջարդում, որ առնեն-փախչեն Հայաստանից։ Մոռացա՞ք ավիակասաների դիմաց հերթերը։ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր միայն ներգաղթ, բայց մարդիկ փախչում են։ Գաղտնիք չէ, որ հիմնականում մարդիկ արտագնա աշխատանիքի են մեկնում ՌԴ, շինարարություն են անում։ Քոչարյանի օրոք այստեղ էր շինարարությունը, մարդիկ գալիս էին, որ աղետի գոտին սարքեն։

Խոսեմ այս իշխանության մեգաստերից մեկի մասին։ Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին, ասում էր՝ մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար։ Թվականը հիշեք՝ 2022 թվականի հունվար։

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին Հայաստանի կառավարությունը հաշվետվություն էր հրապարակում՝ 1998 թվականից սկսած, թե ինչ է արվել աղետի գոտում ու ինչ է մնացել անելու։ Այս տարի տարօրինակ կերպով հաշվետվություն չներկայացվեց։ Ավելին, դեկտեմբերի 7-ին ԱԺ նիստ էր, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հիշատակը․ այս ազգային ժողովի յուրահատկությունն այն է, որ նրանում կան Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների ներկայացուցիչներ ու տեսնենք, թե բացի մեկ րոպե լռությամբ հիշատակ հարգելուց, ուրիշ ինչ են արել աղետի գոտու համար։ Հիշեցնեմ՝ 34 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժին 25 հազարից ավելի մարդ զոհ գնաց, կես միլիոնն էլ մնաց առանց տան։

Եվ այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք աղետի գոտում չի արվել ոչինչ, չէ, կներեք, ավելի ճիշտ արվել է, բայց չի արվել ոչ մի օգտակար բան։ Թեև պետական բյուջեից 0 դրամ է հատկացվել, բայց լիքը օգնություններ է եկել, շինտեխնիկա և այլն։ Չասեմ, թե օգնությունների հաշվին ովքեր հարստացան, ովքեր էնտեղից քաշեցին բերեցին տեխնիկան, ովքեր իրենց դղյակներ սարքեցին, ՔՊ շարքերում նստած նախկին լևոնականները, վստահ եմ, գիտեն։ Գյումրիում էլ շատ խոսակցություններ կան։

Ռոբերտ Քոչարյանը գալով իշխանության՝ ասաց, որ ամոթ է աղետի գոտի ունենալը, ու դարձրեց շինարարության գոտի։ Երկրորդ նախագահի կառավարման տարիներին Շիրակի մարզում գործարկվեց է 458.000 ք/մ բնակելի շենք: 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: Գործարկվեց նաև բնակարանաշինության պետական ծրագիր: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը: Կրթական հաստատություններ բացվեցին: Սպիտակում հետևանքները վերացվեցին ամբողջությամբ։ Ընդ որում, ոչ միայն պետական բյուջեով, այլև երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացան։

Սերժ Սարգսյանի օրոք շարունակվեց ծրագիրը, 65 մլրդ դրամ հատկացվեց։ Ընդհանրապես՝ նախկին երկու իշխանությունների օրոք վերականգնվեց 90 տոկոսից ավելին։ Այո, մնաց ընդամենը 10 տոկոսը։

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ըստ պաշտոնական թվերի, ընդամենը շուրջ 500 ընտանիք ուներ բնակարանի կարիք։ 500 հազար մարդ անօթևան էր մնացել, իսկ Նիկոլը երբ եկավ, մնացել էր ընդամենը 500 ընտանիք։ Եվ եկան սուտասանները, գլուխգովաններն ու սկսեցին։ Ինչպես թվերն են փաստում՝ այդ ընտանիքների համար սկզբում գեղեցիկ ելույթներ է ունեցել, նիստեր է արել Նիկոլը, գուցե բանաստեղծություններ է գրել, ասել է, որ սիրում է նրանց, հպարտանում է նրանցով․ իսկ այ բնակարան չի տվել։ Ոնց կար, տենց մնաց։

Հեղափոխության առաջին տարվա դեկտեմբերի 7-ին կառավարությունը ձևականորեն Գյումրիում արտագնա նիստ արեց։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, էն որ Ամերիկայից էր եկել, թե հեղափոխությունից հետո եկել եմ կործանված երկիրը սարքեմ, բայց կարճ ժամանակ հետո հեռացվեց գործից և հետ գնաց որտեղից եկել էր, մի խոսքով հենց նա Գյումրիում հայտարարեց, որ աղետի գոտու 90 տոկոսը կառուցվել ու նորոգվել է նախկինների ժամանակ, ու ասաց, որ Նիկոլի կառավարությունը նախատեսել է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացածը: 3 միլիարդ դրամ հատկացրեցին ու սկսեցին էդ 6 մլն դոլարով ավելի շատ փիարվել, էն դեպքում, երբ հարյուր միլիոնավոր դոլարների էին Քոչարյանի ժամանակ ծախսել ու կառուցել առանց փիարվելու։ Մի հատ էլ վարչապետի խորհրդարկան կար՝ Արտաչոկը, վռազ հայտարարեց, թե 30 տարի ոչ ոք չէր կարողանում կամ չէր ուզում այդ հարցը լուծել։ Կրկնում եմ՝ իրենք որ եկան, 90 տոկոսը սարքված էր, եկան ու տվեցին 6 մլն դոլար ու ասում էին՝ նախկինները ոչինչ չեն արել։ Լավ, ինչ որ է, իրենք խոստանում էին 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարել աղետի գոտու ավարտի մասին։ Դրանից 13 ամիս անց, այսինքն՝ սրանից մի քանի օր առաջ, Նիկոլը հանդիպում է Գյումրու քաղաքապետին և հույս է հայտնում, որ կսարքեն աղետի գոտին։

Նույն Գյումրու քաղաքապետն ասաց, որ Նիկոլի վախտ պետական բնակարանաշինական ծրագրեր քաղաքում չեն իրականացվել: Կառուցվել է ընդամենը 56 բնակարան, այն էլ՝ Համահայկական հիմնադրամի և բարեգործական ընկերության կողմից։ Այ դրա համար էլ հաշվետվություն չտվեցին, ի՞նչ ասեին։ Հաշվետվություն չկա, բայց կա արդարացում, ինչը բոլոր խնդիրների դեպքում է՝ եղել է կորոնավիրուս, եղել է պատերազմ։ Սրանք արդարացումներն են տված ու չկատարված բոլոր խոստումների։ Իրականում ո՛չ պատերազմը, ո՛չ համավարակը չէին կարող խանգարել աղետի գոտուն։ Նրանք խոստանում էին 2020 թվականին բոլորը ավարտել։ Էդ որ ասում են՝ ավարտենք, չի նշանակում, թե դեկտեմբերի 1-ին պետք է սկսեին, 7-ին ավարտեն։ Դա նշանակում է, որ 2018-ին, 2019-ին, 2020-ին պետք է աշխատանք անեին, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին ամփոփեին։ Բա որ ոչինչ չեք արել, ո՞ւր է հատկացված 3 միլիարդ դրամը, հետ եք տարել բյուջե՞, պատերազմի՞ն եք ուղղել։

Ի՞նչ ես կարծում, Նիկոլ, Ռոբերտ Քոչարյանին խանգարող հանգամանք չկա՞ր, որ ոչինչ չաներ ու ձեզ պես արդարանար։ Սերժ Սարգսյանին խանգարող հանգամանք չկա՞ր, հեչ որ չէ՝ կասեր Նիկոլը ցույց է անում, խանգարում է։ Կարող էին չէ՞ ձեզանից առաջ ասեին թռչնագրիպը խանգարեց, խոզի գրիպը խանգարեց, ապրիլյան պատերազմը խանգարեց, ընդդիմությունը խանգարեց և այլն։

Բանն այն է, որ դուք կառուցելուց ոչինչ չեք հասկանում, ձերը քանդելն է, պետական համակարգը քանդելն է, կառուցածը քանդելն է, կառուցողներին անվանարկելն է։ Փոխանակ հպարտանաք, որ մեր երկրում նաև ներգաղթ է եղել թեկուզ 2005-7 թվականներին, կեղծում եք թվերը, վատ եք զգում, ծանր եք տանում, որ էն ժամանակ մարդիկ նորմալ են ապրել․ իսկ ձեր օրոք միայն մահեր են։

Աղետի գոտին սրանց մեգաստերից մեկն էր։ Ընդ որում, ի սկզբանե՛ չեն ուզեցել սարքել․ Սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պետք է սարքենք աղետի գոտին։ Հետո ասաց․ «Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, և հիմա ապրում  է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»։ Սա կառուցողի, խնդիր լուծողի խոսք է՞։

Փող չտվեցին դոմիկները վերացնելու համար, բայց փող կար, որ ԱԺ նախագահին 200 հազար դոլարանոց ավտո առնեն։ Բա իհարկե՝ ԱԺ նախագահը լավ-լավ մարդկանց է հանդիպում, հրավիրում, ներկայանալի ավտո է պետք, բայց գյումրեցիները թող դոմիկներում մարդկանց դիմավորեն, հո նրանց հյուրերը ԱԺ նախագահներ չե՞ն։ 100 մլն դոլար կար պարգևավճարների համար, բայց գյումրեցիներին ոչ մի կոպեկ չկար․ այնքան գումար կա, որ դատախազն արդեն կրկնակի աշխատավարձ է ստանալու, տեղակալներն էլ՝ հետը: Աղետի գոտուն փող չկա ու չի լինի, քանի դեռ սրանք են իշխանության։

Այնպես որ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ՔՊ-ականները խորհրդարանում ինչի էին ոտքի կանգնել Աղետի գոտու զոհերի հիշատակը հարգելու համար։ Ձեզանից առաջ սարքել էին, պետությունը ինչքան կարող էր՝ արել էր, չէին բավարարվել, գործարարների էին գտել, բարերարների, հայրենասիրական մղումներ էին արթնացրել, երկիր էին սարքել։ Ձեզ թողել էին 10 տոկոսը, դուք դա էլ չարեցիք։ Բայց կարողացաք ատելություն գեներացնել անողների նկատմամբ։ Էն կարգի, որ գրողի տարած հեղափոխությունից հետո Գյումրեցիների ամենամեծ շնորհակալական խոսքը եղավ Ռոբերտ Քոչարյանին՝ զրկեցին պատվավոր քաղաքացու կոչումից։ Ի՞նչ եք կարծում՝ դրանից հետո գիշերները չի՞ քնում Ռոբերտ Քոչարյանը կամ փոշմանե՞լ է կառուցելու համար․ կամ իր արածը ջնջվե՞ց։ Նա իր հետագիծն է թողել, դո՞ւք ինչ եք արել, Գյումրու այդ ավագանին քաղաքի համար ի՞նչ է արել։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը իր տված որևէ խոստում չի կատարել, բայց հերթով մոռացնել է տալիս խոստացածը։ Սրանք եկել էին կառուցածը վայելելու, ոչ թե կառուցելու համար։ Նիկոլ Փաշինյանի՝ գյումրեցիներին այս վանաձորցիներին խաբելու պատասխանը տրվեց ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ Օր-օրի ավելի շատ մարդ է տեսնում, որ փուչիկ է ձեր ասածները։ Ավելին ասեմ՝ այս իշխանությունն ինքը դարձավ աղետի գոտու խորհրդանիշ՝ Արցախը ու Հայաստանը վերածելով աղետի գոտու։

 

Սևակ Հակոբյան

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan