Ռուսաստանը մտահոգված է, որ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ. Լուկաշևիչ

Դիտել նաև
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախում շունչները պահած հետեւում են հայաստանյան իրադարձություններին
Սա մեր Արցախի դրոշն է, մեր սուրբ դրոշը, որի համար մեր տղերքն իրենց կյանքն են տվել․ զոհվածի հարազատ. Տեսանյութ
ՀՖՖ-ում հասունանում է հերթական սկանդալը. Առաջին խմբի հաղթողը «Լեռնային Արցախն է»
Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիյա-ն, հում անելով ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում առցանց ճեպազրույցի ժամանակ։
«Ի՞նչն է մեզ մտահոգում։ Որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և կոնկրետ միջոցառումներ նախանշել` կողմերին աջակցելու մարդկանց միջև շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում», – ասել է Լուկաշևիչը:
Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ առաջիկայում համանախագահների եռյակին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, նրա կարծիքով, փակված է: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, կարծում է, որ խնդիրը չի վերացվել և բազմաթիվ անգամ կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսմանը։