Փաշինյանի իշխանությունը «մազից էր կախված»․ Արթուր Վանեցյան. Տեսանյութ
Այդ գործն ի սկզբանե շինծու գործ էր, այն հարուցվել էր միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու նպատակով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս իր նկատմամբ հարուցված քրեական գործը ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իբրև սպանության փորձ կատարելու վերաբերյալ, կարճվեց:
Ըստ Արթուր Վանեցյանի՝ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «մազից էր կախված», ուստի իշխանությունները որոշեցին հնարքի դիմել և իր նկատմամբ քրեական գործ հարուցել, որպեսզի ինչ-որ կերպ վախեցնեն մարդկանց և զսպեն ընդդիմությանը.
«Ես հենց առաջին օրը դատարանում հայտարարել եմ, որ տեսաձայնագրությունը մոնտաժված է, և դա ընդունվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից,եթե անգամ մի փոքր իրականության հետ կապ ունեցող դրվագ լիներ, որով կկարողանային ինձ մեղադրանք առաջադրել, ես ազատության մեջ չէի լինի»,- ասաց Վանեցյանը:
Մանրամսները՝ տեսանյութում: