Կանխվել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա ասել է` ցանկանում է միանալ իր զոհված ընկերներին

Դիտել նաև
2020-ի հուլիսյան մարտերին բանակն ամենամարտունակն էր, 44 օրյայի ժամանակ՝ ոչ. Փաշինյանի հակասությունները. Տեսանյութ
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ եւ Կարեն Գեւորգյանների եղբայրը
Գերիների ծնողները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի առաջ
Նախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը. Այլընտրանքային նախագծեր խումբ
Ձերբակալվել է ԶՈւ հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12: 45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել:
Ի վերջո, դասակի հրամանատարին հաջողվել է համոզել և քաղաքացուն ոստիկանների հետ կարողացել են հետ բերել վտանգավոր եզրագծից:
Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: