Կանխվել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա ասել է` ցանկանում է միանալ իր զոհված ընկերներին

Դիտել նաև
Հայաստանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացրած իր առաջարկները
Պատերազմի ողջ բովով անցած «Դուդու»-ին՝ Էդմոն Ավետիսյանին, բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին
Նիկոլին ասել եմ՝ դու էլ երեխա ունես, քո երեխայի համար վախեցի․ զոհվածի մայր. Տեսանյութ
Նրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև
Խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ, Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու օրակարգ է․ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ. Տեսանյութ
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12: 45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել:
Ի վերջո, դասակի հրամանատարին հաջողվել է համոզել և քաղաքացուն ոստիկանների հետ կարողացել են հետ բերել վտանգավոր եզրագծից:
Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: