Աղավնոյում առաջին տունն այրվեց տանտիրոջ կողմից. Տեսանյութ «Սուրմալու»-ն` պայթյունից հետո. կադրեր վերևից. Տեսանյութ Ինչպես է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենքը փլուզվում․ տեսանյութ
14
Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո Պատերազմ Արցախում
Ժամը 18։00-ի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ ԱՆ Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են. ռումբի ահազանգ կա. խոսնակ «Այս պահին 3-րդ աստիճանի բարդություն է». Արմեն Գասպարյան. Տեսանյութ Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Սուրմալու առետրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասավ 34-ի Աղավնոյում առաջին տունն այրվեց տանտիրոջ կողմից. Տեսանյութ «Սուրմալու»-ն` պայթյունից հետո. կադրեր վերևից. Տեսանյութ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ «Թե քանի մարդ կա փլատակների տակ, չեմ կարող ասել». ԱԻՆ խոսնակ. Տեսանյութ «Երբ պատշաճ վերահսկողություն չկա». Ոսկան Սարգսյան Ինչպես է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենքը փլուզվում․ տեսանյութ Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի. փլատակների տակ որոնողական աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ խոսնակ Այս պահի դրությամբ կա մեկ զոհ և քսան տուժած․ԱԻՆ Կան տուժածներ․ ԱԻՆ-ը՝«Սուրմալու» առևտրի կենտրոնի պաայթյունի մասին Օլգա Բուզովան անհետացել է լեռներում. երգչուհին կապի դուրս չի գալիս Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Լաչինի միջանցքի վերաբերյալ «Փող են աշխատում մարդկանց դժբախտության հաշվին». Բերձորի տարհանումը (տեսանյութ) Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բերձորը, Աղավնոն ու Սուսն ադրբեջանին է հանձնվում Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը․ Գրիգորյան Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել․ Մետաքսե Հակոբյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ի՞նչ կա օգոստոսի 26-ին, որ սենց շտապեցնում են նիկոլենք ու թուրքերը․ Տիգրան Քոչարյան Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Բաբայան Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68 Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել. Տիգրան Աբրահամյան

Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

 (սկիզբը՝ այստեղ
  երկրոդ քայլ՝ այստեղ)

«Քայլ երրորդ. նոր համակարգեր

Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։

Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։  

Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։

Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ  5 րոպեում դադարել գոյություն ունենալ։ Սա է ընդդիմության քաղաքական կուսակցությունների քարտեզը։ Եթե սրան գումարենք դժկամությունը կամ չգիտակցումը ձևաչափերի և պրոցեսների կառավարման փոփոխության գաղափարի, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու է հասարակությունը պասիվ, ինչու չի արձագանքում այս կամ պայքարի կոչին։

Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է, որը փլվելու է մի օրում, մեկ րոպեում։

Երբ խոսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառություն է։ Ուղղակի չկա նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դեմ։

Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կտեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստված մարդիկ, որոնք ճիշտ ձևաչափերում և համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կա առնվազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն՝ դրա համար բավարար մարդկային և բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պետք են բովանդակային առումով ճիշտ և հանրային ներկայացվածության տեսակետից պատշաճ քաղաքական նոր միավորներ։ Այս պահին գործող և պոտենցիալ ունեցող 1-2 կուսակցություն ունեն լուրջ ռեֆորմացիայի խնդիր։ Հիմա բոլորը կա´մ իշխանություն են, կա´մ փորձագետ։ Դա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք միջավայր, որտեղ կգեներացվի քաղաքական միտք ու պետության վերականգնման ծրագրեր։ Բայց ամենակարևորը՝ չունենք համակարգեր, որոնք կապահովեն հանրային իրական համախմբում։

Վաղուց խոսում են, թե երկիրը կառավարվում է ֆեյսբուքով, բայց նույնը, թերևս, կարելի է ասել ընդհանրապես հայաստանյան քաղաքական միջավայրի մասին, որտեղ համատարած սկսել են շփոթել լայքը, լայվը, դիսլայքը, շեյրը, ֆլեշմոբը և այլ նման տեխնոլոգիական գործիքները քաղաքական իրական մտքի և քաղաքական ռացիոնալ տեխնոլոգիաների հետ։ Ռեալ ռեսուրսների տիրապետող գործիչները, միավորները լրջորեն տարված են այդ ինտերակտիվ գործիքներով, որոնք, իհարկե, կարևոր են, բայց այնուամենայնիվ ընդամենը գործիքներ են, որոնք նախատեսված են քաղաքական բովանդակություն ռեալիզացնելու համար։ Երբ չի լինում կամ թերի է լինում բովանդակությունը, ապա տեխնոլոգիան անզոր է։ Սրա ամենավառ ապացույցը նոյեմբերի 9-ից հետո սկսված շարժումների և պրոցեսների շարունակական անարդյունավետությունն է։ Միայն տեխնոլոգիաներով պետության տեսլականներ և զարգացման պրագմատիկ ծրագրեր չեն ձևավորվում։ Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ։ Միակ հետևությունն է՝ Հայաստանին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan