Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

«Ջայլամային» քաղաքականությունը, հակառակորդի լկտիացումն ու Հայաստանի անտեսվող շահերը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եթե սկզբնական շրջանում ինչ-որ կարծիքներ կային, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո հնարավոր է Հարավային Կովկասում քիչ թե շատ խաղաղություն ու կայունություն ապահովել, ապա ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի հույսերը սին են։ Ողջ 2021 թվականի ընթացքում հակառակորդն անընդհատ սադրանքների էր դիմում, սահմանային միջադեպեր ստեղծում, ներխուժում Հայաստանի տարածք, սպանում ու գերեվարում զինվորականների ու խաղաղ բնակչության ներկայացուցիչների և այլն։ Սակայն հակառակորդն այդպես էլ արժանի հակահարված չստացավ, որի արդյունքում Բաքվի լկտիությունն ու ինքնավստահությունը շարունակաբար աճում է։

Ուստի պետք է ենթադրել, որ 2022 թվականի ընթացքում սահմանային լարվածության ու միջադեպերի պակաս չենք ունենալու։ Դրա համար էլ տարին դեռ նոր մեկնարկած՝ հակառակորդը սրում է իրավիճակը։ Ադրբեջանը, կարծես, հակվել է այն մտքին, որ ինչ սադրանքի էլ դիմի, միևնույնն է, այս իշխանությունների օրոք անպատիժ է մնալու։ Իշխանության ղեկին հո Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չե՞ն, որ Ալիևը իր չափը ճանաչի: Դրա համար էլ վերջինս հերթական անգամ սանձերը բաց է թողել, հոխորտացել և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ եթե Հայաստանը չճանաչի իրենց տարածքային ամբողջականությունը, ապա իրենք էլ չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ բացահայտ հավակնություններ ներկայացնելով Զանգեզուրի, Սևանի, Երևանի ու ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

Սա քիչ չէ, Ալիևն, ըստ էության, չի բացառում նոր պատերազմի հավանականությունը և դրան զուգահեռ ցույց է տալիս, որ ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի և միջազգային հանրության կարծիքի վրա։ Ըստ այդմ էլ, Ադրբեջանի նախագահը պնդում է, թե Բաքուն կշարունակի խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Այսպիսով, Ալիևը միանգամից դեմարշ է իրականացնում ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ անդամ երկրների, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեմ: Եվ թվում էր, թե Ալիևի այս հայտարարությունները կոշտ արձագանքի պետք է արժանանային Հայաստանի ղեկավարության կողմից: Սա՝ այն դեպքում, իհարկե, եթե ունենայինք խելամիտ ու պատասխանատու իշխանություններ։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն այս անգամ ևս իր ջայլամային քաղաքականության շրջանակներում ընդունակ չէ արձագանքել Ալիևի սպառնալիքներին, առավել ևս պորտը տեղը դնել։

Չէ, նա, իհարկե, արձագանքեց, բայց կառավարության նիստում միայն հայտարարելով, թե խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար ամուր նյարդեր են հարկավոր։ Բոլոր փորձագիտական, քաղաքական ու քաղաքագիտական գնահատականները ցույց են տալիս, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացել, սակայն, միևնույնն է, Փաշինյանը հայտնի համառությամբ շարունակում է պնդել այդ մասին։ Պատերազմից առաջ էլ նա խոսում էր հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, տեսանք՝ վերջում ինչ տեղի ունեցավ։ Հիմա կարելի է պատկերացնել, թե նրա բացած խաղաղության դարաշրջանի արդյունքներն ինչպիսին կարող են լինել։ Կամ՝ հարց է առաջանում, թե այդ ինչի՞ հաշվին է խաղաղության դարաշրջանը բացվելու, Հայաստանի տարածքի՞։ Իհարկե, նախկինում ևս Ադրբեջանը փորձել է Հայաստանի նկատմամբ իր հավակնություններն ի ցույց դնել, սակայն բոլոր նախկին ղեկավարները ոչ միայն Ալիևին ցույց են տվել իր տեղը, այլև հասկացրել, որ չի կարող նման ակնկալիքներ ունենալ։

Այ, դրա համար էլ նա չի կարողանում անհանգստությամբ չանդրադառնալ նախկին նախագահներին: Իսկ ներկայիս պայմաններում հակառակորդը հասկանում է, որ քանի դեռ Հայաստանում պաշտոնավարում է անկարող, իրեն «դուխով» հռչակած, սակայն իրականում սպառնալիքների առաջ դողացող, նույնիսկ ՀՀ անվտանգային ու կենսական շահերի հաշվին սուր անկյունները հարթելու պատրաստ Փաշինյանը, ապա հնարավոր է հայկական կողմից ստանալ առավելագույն զիջումները, որովհետև ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել, և իշխանության գան ազգային ուժեր։ Հաջորդ հարցը. Փաշինյանն ի՞նչ ամուր նյարդերից է խոսում, երբ իր պատճառով ու մեղքով մեր պետականությունը միջազգայնորեն ստորացման է ենթարկվում, երկրի ինքնիշխան տարածքում կանգնած են հակառակորդի զորքերը, սահմանում անընդհատ զոհեր ու վիրավորներ ենք ունենում։

Իսկ ո՞վ պետք է պաշտպանի մեր երկրի ինքնիշխանությունը։ Համարձակություն չունեի՞ր անձամբ պատասխան տալու Ալիևին, գոնե դիմեիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված կոչով, որ Ադրբեջանն ակնհայտորեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային տեսնելով՝ Փաշինյանը կարող է էմոցիոնալ պոռթկման մեջ հայտնվել, շոու սարքել ու հրահանգել անմիջապես նրան պաշտոնից ազատել, իսկ երբ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է, և հակառակորդը մեզ սպառնում է պետականության կորուստով, ապա Փաշինյանն այդ ամենը շատ հանգիստ է տանում։

Բաքուն միայն ուժի լեզուն է հասկանում, եթե իրական խաղաղություն ենք ցանկանում ունենալ, ապա պետք է հակառակորդին խաղաղություն պարտադրել, այլ ոչ թե նրանից խաղաղություն մուրալ։ Այլապես ինչ զիջումներ էլ արվեն, Բաքուն դրանով չի բավարարվելու և ավելին է ուզելու։ Բայց երևի Փաշինյանին այդ ամենը քիչ է հուզում. նրա համար կարևոր է, որ ինչքան հնարավոր է՝ երկար կառչած մնա աթոռին...»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan