Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Gazeta.ru. Փաշինյանը նստում է Թուրքիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ արդեն կատարելով թուրքական նախապայմանները

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ կարծում է, որ հարաբերությունների «նորմալացման» ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո արդեն կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է իրեն։

«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց Հայաստանից պահանջվում էր հրաժարվել հայկական Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական ​​քաղաքականությունից: Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասում է քաղաքագետը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայման ի հայտ եկավ, և փաստացի նաև այն կատարեց հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու, իսկ ապրանքներն ու բեռները միջանցքով կտեղափոխվեն զինվորականների ուղեկցությամբ»,- հավելեց փորձագետը։

Մաթևոսյանի կարծիքով հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության «տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն»։

«Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայով «տրանզիտով» կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապերից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է։ 

Այս մոտացման հեղինակներին չի հետաքրքրում, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, կստեղծվեն պայմաններ, որոնցում նրանք կապրեն «ոչ թե հայերի հետ», այլ «հայերի փոխարեն»։ Այս գործընթացի արտասահմանյան ղեկավարները մեծ խնդիր են լուծում, և «մանրադրամի» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծում է փորձագետը։

 Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական վեկտորը բայց և ունի իր ծրագրերն ու շահերն այս գործընթացում։

«Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից (նույնիսկ իմանալով, որ մյուս կողմն ունի իր ծրագրերն այս գործընթացի համար): Ռուսաստանին Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իր պատճառով. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով դրանից բխող բոլոր հետևանքներով», - նշել է Մաթևոսյանը:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan