Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ մանրամասներ է հայտնում

Դիտել նաև
Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում
Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկվի
ՔԿ-ում որևէ անձ իրավասու չէ քրգործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ․ Արամ Օրբելյան
Ավանդական արժեքների մասին խոսում են մարդիկ, ովքեր ավանդական արժեքների հերը անիծեցին․ Ռուբեն Մելիքյան
Այս սրիկաներից օր առաջ ամեն գնով ազատվելը՝ ժամանակի պահանջն է․ Ռուբեն Հակոբյան
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։