Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանյաց խնջույքը «Փարավոն» ռեստորանում. Տեսանյութ «Եթե ՔՊ խմբակցությունում նստած են Փաշինյանի ուսապարկերը, ապա կառավարությունում էլ նստած են նրա ստրուկները. ունենք ուսապարկերի ու ստրուկների իշխանություն». Արեգնազ Մանուկյան Փաստորեն, ՊՆ լրատվականը էլ բան ու գործ չունի, Պապիկյանի անձնական էժանագին փիարն է անում
23
Պապիկյանի հարսանիքն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող համանման միջոցառումներին. Տեսանյութ Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը ծաղրում են հայ ժողովրդին Ուկրաինական ճգնաժամը ստիպեց Բայդենին «քցել» Հունաստանին և մերձեցում սկսել Թուրքիայի հետ. Ի՞նչ հետևանքների դա կարող է բերել Հայաստանի համար «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ Արման Թաթոյան. Տեսանյութ Իշխանությունների մոտ քոչարյանական ընթերցումների երեկո է. Բագրատ Միկոյան. Տեսանյութ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում միկոնոսյան զվարճանքների ու ասֆալտի տենդերների հարցում. Տեսանյութ Նույնիսկ Հայաստանի հիվանդանոցներում անկանխիկ վճարումները չեն ընդունվում, ո՞նց եք ողջ տնտեսությունը անկանխիկ դարձնելու Նիկոլ Փաշինյանը վթարի ենթարկեց Արցախի նավը, հիմա նույնն անում է Հայաստանի հետ․ իշխանափոխությունն այլընտրանք չունի․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ահա, սրանք են «նոր»Հայաստանի արժեհամակարգի գլխավոր «հերոսները». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Պապիկյանի հարսանիքն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող համանման միջոցառումներին. Տեսանյութ Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանյաց խնջույքը «Փարավոն» ռեստորանում. Տեսանյութ Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը ծաղրում են հայ ժողովրդին «Եթե ՔՊ խմբակցությունում նստած են Փաշինյանի ուսապարկերը, ապա կառավարությունում էլ նստած են նրա ստրուկները. ունենք ուսապարկերի ու ստրուկների իշխանություն». Արեգնազ Մանուկյան Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում պետական կառույցները «Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինական ճգնաժամը ստիպեց Բայդենին «քցել» Հունաստանին և մերձեցում սկսել Թուրքիայի հետ. Ի՞նչ հետևանքների դա կարող է բերել Հայաստանի համար Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել․ ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր Փաստորեն, ՊՆ լրատվականը էլ բան ու գործ չունի, Պապիկյանի անձնական էժանագին փիարն է անում «Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ «վերբալ մարմնավաճառ» արտահայտությանը. Տեսանյութ «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը հարվածել է արգելապատնեշին, մյուսը սահել է ձորը Ամսի 21-ին գնաս Եռաբլուր, ձևական 2 ծաղիկ դնես, որովհետև 22-ին չես կարա, հարսանիքդ ա, «Փարավոնում» պիտի տժժաս Եռաբլուրի մեծացման պատասխանատուների հետ ԱՀԿ-ն հաստատել է Pfizer պատվաստանյութի կիրառումը 5 տարեկանից բարձր երեխաների համար «Թուրքիայի ախորժակը Հարավային Կովկասով չի սահմանափակվում». Տիգրան Աբրահամյան Վերջ եմ դնում հրապարակային լռությանս․ Ալեք Ենիգոմշյան Բզկտված Արցախ. Սղնախ, վերադառնալու ենք Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ Արման Թաթոյան. Տեսանյութ Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարից չորս երեխա է վնասվածք ստացել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940 նոր դեպք. Մահ չի գրանցվել Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու՝ քաղաքի հրապարակու՞մ. Քարտեզ Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները Իրավիճակը ՀՀ ճանապահներին և Լարսում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը կարող է բարձրանալ ապրիլից Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց Հիմնական դիսկուրսները աստիճանաբար տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապված է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ Թալինը մնում է չնվաճված ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը Արմեն Բիլյանին հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել Իշխանությունների գրեթե բոլոր քայլերը տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին Սյունիքում ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները. ՄԻՊ-ն ահազանգում է Ադրբեջանը ռազմական բյուջեն է ավելացնում,Հայաստանը՝ 100 միլիոն դոլարի պարգևավճար. Վահան Համբարձումյան. Տեսանյութ SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան Իշխանությունների մոտ քոչարյանական ընթերցումների երեկո է. Բագրատ Միկոյան. Տեսանյութ Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է. Ապարանում, Արագածում, Տիգրնաշենի ոլորաններում մերկասառույց է Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ Թանկ սերմացուն և դառն իրականությունը Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար Ռոմանոսը պատժել է Պալաչին. Նրան երթուղայինի գծից զրկել է Հետաքրքիր զարգացումներ ԱԺ-ում Ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը մխրճվում սառցե լողավազանի մեջ. Լուսանկար, տեսանյութ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ Ալենին մարմնավաճառ եմ ասել 18-19 տարեկանում. Արմեն Գրիգորյան Հայաստանում 2021 կատարված խաղադրույքները՝ $6,6մլդ Հայաստանում օրինակա՞ն է դատարան շրջափակելը կամ դատավորին պատուհանից ցած նետելը․ Աննա Մկրտչյան

Նոր՝ գաղտնի համաձայնագիր է կնքվել․ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա

Նոր՝ գաղտնի համաձայնագիր է կնքվել․ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա

12․01․2021 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումը, ըստ որի՝ հիմք ընդունելով՝ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագիրը՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Այսինքն՝ 2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է։

Բնական գազի սակագնի հաշվարկման նոր մեթոդաբանությունը բավականին բարդ է և կապվում է գազի ջերմատվության փաստացի ցուցանիշների հետ։

Վերջերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախորդ տարի բնական գազի ջերմատվությունը կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500)։ Հիմք ընդունելով նախորդ տարվա նվազագույն՝ 8300 Կկալ ջերմատվության ցուցանիշը՝ առաջարկվող հայտը ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից հաստատվելու դեպքում 2022 թվականի ապրիլի 1-ից կունենանք հետևյալ սակագները՝

• Սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով կամ 5 տոկոսով,

• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով, 

• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,

• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,

• Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար(օրինակ՝ բնակիչների համար) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամ, այսինքն՝ կնվազի 4,2 տոկոսով կամ 5.9 ՀՀ դրամով,

• Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երի և մյուս խոշոր սպառողների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կկազմի 277,3 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ կավելանա 8,3 տոկոսով կամ 21.39 ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը պետք է արձանագրել՝

1․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձախողված գազային բանակցությունների արդյունքում՝ միջինում 4,7 դրամով թանկացավ էլեկտրաէներգիան (միայն 31,79 մլն ԱՄՆ դոլար «Գազպրոմ Արմենիայ»-ի Հրազդանի էներգոբլոկի համար), իսկ ջերմատվության գործակցի ներդրման հետևանքով սահմանի վրա նվազագույնը 5 տոկոսով կթանկանա ռուսական գազը (8,3*220000=18,2մլն ԱՄՆ դոլար)։ Հանրագումարում տարեկան մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ուղղակի ծախս կդրվի մեր տնտեսության և ազգաբնակչության վրա։ Ըստ էության՝ սահմանի վրա 1000 խմ գազի գինը տարբեր խորամանկ մեխանիզմներով փաստացի բարձրացել է 22,7 ԱՄՆ դոլարով ((50մլն ԱՄՆ/2,2 մլրդ խմ)*1000),

2․ 2022 թվականի ապրիլի 1-ից վերացվելու են սոցիալապես խոցելի ընտանիքիներին, ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ընկերությունների տրամադրվող արտոնությունները, և նրանց համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը։ Հետևաբար, շարունակելու է սննդամթերքի գնաճը՝ խորացող աղքատության պայմաններում,

3․ Բնակչության կամ ամսական մինչև 10000 խմ սպառողների համար 4,2 դրամով կնվազի գազի սակագինը։ Այս չնչին նվազեցումը գործող իշխանությունները, իրենց պոպուլիզմի համաձայն, կներկայացնեն որպես «աննախադեպ» ձեռքբերում՝ փորձելով խուսափել քաղաքական պատասխանատվությունից։ Նման իրավիճակ եղել է նաև նախկինում, երբ 2019 թվականին սահմանի վրա 10 տոկոսով թանկացավ գազը, իսկ թանկացման բեռը դրվեց միայն բիզնեսի վրա՝ խուսափելով հանրային ուղղակի դժգոհությունից։ Հետագայում, թանկացած ապրանքների համար նույն քաղաքացին վճարեց,

4․ Խոշոր՝ ամսական 10000 և ավելի սպառում ունեցող սպառողների՝ ըստ էության բիզնեսի համար զգալի ավելանալու է գազի սակագինը։ Թանկացած էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը բիզնեսը դնելու է ապրանքների գների վրա կամ դրանք փակելու է շահույթի հաշվին, այսինքն՝ տեղական արտադրությունը կշարունակի կորցնել իր մրցունակությունը և դուրս կմղվի ոչ միայն արտահանման, այլ նաև Հայաստանի շուկայից։

Հուսամ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի մասնագետների հետ քննարկել և գտնել բնական գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչը թույլ կտա նվազեցնել մեր տնտեսության խորացող ճգնաժամը։ Գազի թանկացումը շղթայական թանկացումների նոր ռեակցիա է առաջացնելու։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan