Մխիթարյանի գործակալը հոսպիտալացվել և վիրահատվել է

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկը: Նա վիրահատվել է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալբերտո Զանգրիլոն ասել է, որ 54-ամյա Ռայոլայի վիրահատությունը վաղուց էր պլանավորված։ Ռայոլայի վիճակի և վիրահատության բնույթի մանրամասները չեն նշվում։
Ռայոլան հանդիսանում է մի շարք աստղային ֆուտբոլիստների գործակալ՝ այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի, Էրլինգ Հոլանդի, Պոլ Պոգբայի, Մարկո Վերատիի: