Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին

Հինգ քայլ դեպի փոփոխություն․ մաս 2-րդ․ Վահե Հովհաննիսյան

Քայլ երկրորդ. Միջընտրազանգվածային երկխոսություն

(սկիզբը՝ այստեղ)

Չկա կասկած, որ մեր պարտությունների ու փլուզումների հիմքում հասարակության պառակտումն էր։ Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ամենամեծ հանցագործությունը ժողովրդին բզկտելն էր ու հասարակությանը մինչև վերջին բջիջը պառակտելը։ Նրանք, ովքեր ծրագրել էին Հայաստանի պարտությունը, գիտական ճշգրտությամբ իրենց ծրագիրը սկսեցին դրանով։

Մինչև հիմա, նույնիսկ 5000 զոհ տալուց ու Շուշի կորցնելուց հետո մենք չենք կարողանում հաղթահարել պառակտումը։ Պառակտված ենք ընդհուպ միկրոմիջավայրերի, ընտանիքների մակարդակով։
Բայց սա սկսվել է նախքան 2018-ը, երբ անտեսանելի ձեռքը լավ տեսանելի գործիչներով մտցնում էր ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, ու հարթակից և որոշ լրատվամիջոցներից տարիներ ի  վեր չիջնող այդ թեզը մի օր բերեց հայտնի սև ու սպիտակի հանգրվանին։

Շատերի համար այդ թեզի հնչեցման օրը մեծ պարտության սկիզբն էր, շատերն այդ օրն արդեն հասկացել էին, որ աղետ է լինելու։ Բայց, արդեն հայտնի դառած ամերիկյան ֆիլմի նման, անհնար եղավ տագնապի ձայնը տեղ հասցնել։

Հետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն։ Առանց դրա մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու, առանց դրա մենք պետություն չենք կարողանալու պահել։

Պառակտվածությունն այսօր վտանգավոր չափերի է։ Փոխադարձ ու բազմաշերտ անվստահության մակարդակն անհամատեղելի է պետականության հետ։ Այն զրոյացնում է տասնամյակների ընթացքում կուտակած մեր սոցիալական կապիտալը, որը պետք է լինի հեռանկար ունեցող պետության հիմքում։

Հայաստանում պետք է գնահատված լինեն և առաջին պլան գան այն լիդերները, քաղաքական և հանրային գործիչները, որոնք հանդես կգան միջընտրազանգվածային երկխոսության և ներհասարակական համերաշխության տեսանկյունից։ Եվ բոլոր նրանք, ովքեր կանեն հակառակը, պետք է մերժվեն և վտարվեն հանրային կյանքից՝ որպես պետականության սպառնալիք։

Պետք է հստակ գիտակցել, որ միասնական հասարակության վերականգնումը ծայրահեղ բարդ խնդիր է։ Իսկ ո՞վ է ասել, որ սև ու սպիտակի բաժանման օտարերկրյա հեղինակները թույլ են տալու ներհասարակական համերաշխություն։ Դժվարը բաժանելն էր, իսկ երբ փաստը կատարված է, և արդյունքը՝ ակնառու, հետագա խնդիրները լուծելու համար արվելու է ամեն ինչ՝ թույլ չտալու համար հանրային համերաշխություն։ Վստահ եմ, որ պառակտման համար նոր ձևակերպումներ և նոր բանաձևեր արդեն մշակված կլինեն։

Հանրային կոնսոլիդացիա թույլ չի տալու նաև Նիկոլի իշխանությունը։ Հանրային պառակտվածությունն այս իշխանության թթվածինն է։

Հաշվի առնելով այս ամենը՝ մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ հայության գիտակից ռեսուրսը պետք է դրվի ներհասարակական երկխոսության և համերաշխության վերականգնման համար։

Եվ հաջողության կհասնի այն լիդերը և քաղաքական հոսանքը, որը հանդես կգա այդ դիրքերից։

Շարունակելի

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan