Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է

Դիտել նաև
Վթար Աբովյան քաղաքում․ կան վիրավորներ
Ողբերգական վթար Կոտայքում․ բախվել են KАМАЗ-ն ու ГАЗ 2410-ը․ վերջինիս վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Կրկին ՔՊ պատգամավոր է վթարի ենթարկվել
66-ամյա վարորդը մահացել է. վթար Երևան-Գյումրի ճանապարհին
Սևան-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերից մեկը երեխա է
Հունվարի 13-ին՝ ժամը 04:08-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: