Այս գրառման մեջ «հայ» ասելով առաջին հերթին նկատի ունեմ հայկական ՔԱՂԱՔԱԿԱՆ ինքնության կրող լինելը
Դիտել նաև
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ՝ կանգնելով հայելու առաջ
Եթե Հայաստանն ունենար ՀԱՅ* ղեկավար, ապա Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմը վերսկսելու Ալիևի սպառնալիքները անմիջապես կդառնային ամբողջ աշխարհով աղմուկ բարձրացնելու և Ալիևի լեզուն հիմնովին կարճացնելու հիմք։
Հենց միայն այդ հայտարարությունների պատճառով 44-օրյա պատերազմում Ալիևի հաղթանակը կարելի էր շուռ տալ իրենց դեմ, թշնամու ձեռքերը գոնե քաղաքականապես շատ ու շատ հարթակներում կապելու համար։
Այն կարգի անթաքույց ու լկտի սպառնալիքներ են, որ չկա, էլի, աշխարհում որևէ միջազգային կառույց, որից հնարավոր չլիներ դատապարտող գոնե մեկ-երկու տող պաշտոնական ասելիք քերել այս կապակցությամբ։
Բայց, ավաղ, Հայաստանը հայ ղեկավար չունի։ Ունի Բաքվի կամակատար՝ ըստ էության Հայաստանում թուրք-ադրբեջանական խամաճիկային վարչակարգի կառավարիչ։
«Անցումային շրջանի» իշխանություն, որի նպատակը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, նույնիսկ ֆորմալ գոյության դադարեցումն է։
* Այս գրառման մեջ «հայ» ասելով առաջին հերթին նկատի ունեմ հայկական ՔԱՂԱՔԱԿԱՆ ինքնության կրող լինելը։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից