Ոնց զոհերի թիվն էիք թաքցնում, այնպես էլ` ցույցերի մասնակիցներինը Համաժողովրդական շարժման բազմահազարանոց երթի կադրերը՝ երկնքից Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը
22
Մեր նպատակն է թույլ չտալ` Նիկոլը որեւէ հակահայ փաստաթուղթ ստորագրի. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հավաք-ակցիաները Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ ԱՄՆ-ն ողջունում է Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումը Փաշինյանի՝ Բրյուսել այցից առաջ ժամը 18:00-ին կարևոր հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է Ագնեսա Խամոյանի լայվը. Տեսանյութ, լուսանկարներ Ժողովրդավարություն VS աշխարհաքաղաքականություն․ Փաշինյանն աճուրդի է հանել մեր երկիրը՝ աթոռի դիմաց Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. Տեսանյութ Ադրբեջանը հերթական անգամ մշակութային ապտակ է հասցնում Ռուսաստանին Փաշինյանը, չկարողանալով կողմնորոշվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջում մերժվելու է բոլորի կողմից Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան, ամոթ» վանկարկումների ներքո ժամանեց «Մարիոթ» հյուրանոց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ոնց զոհերի թիվն էիք թաքցնում, այնպես էլ` ցույցերի մասնակիցներինը Համաժողովրդական շարժման բազմահազարանոց երթի կադրերը՝ երկնքից Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը Կեցցե այն Նիկոլը, որ Եվրոպաներից էլ հետ չի գալու... Մեր նպատակն է թույլ չտալ` Նիկոլը որեւէ հակահայ փաստաթուղթ ստորագրի. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հավաք-ակցիաները Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ Ես ներում եմ Նանեին 100%-ով վստահ եմ, որ Մխիթարյանը չի խոսել Ինտերի հետ. Ռոմայի տնօրեն Չարենցավանի, Ստեփանավանի, Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների ամատակարարումը կդադարեցվի Ավետիք Չալաբյանի կոչը՝ քրեակատարողական հիմնարկից ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է «Խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում». Արսեն Բաբայան Աթենքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել ԱՄՆ-ն ողջունում է Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումը Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան «Դիմադրություն» շարժման կարևորագույն ձեռքբերումներից է այն, որ խունտայի առաջնորդը այլևս ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ չի կարողանում ազատ տեղաշարժվել Ինչո՞ւ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ազգային ուժերը Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին «Խավարն անիծելու փոխարեն լավ է մի լույս վառես»․ Նազենի Հովհաննիսյան Լիտվան դադարեցնում է էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթը Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը Փաշինյանի՝ Բրյուսել այցից առաջ ժամը 18:00-ին կարևոր հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ «Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն». Գագիկ Համբարյան Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում․ Լևոն Քոչարյան. Տեսանյութ Իգոր Խաչատուրովի դեմ սուտ ցուցմունք տված ոստիկանը․ ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է Ագնեսա Խամոյանի լայվը. Տեսանյութ, լուսանկարներ Արցախը չի ընկնելու և վերջ... Առաջ դեպի հաղթանակ. Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու Փաշինյանն իր սովորության համաձայն շարունակում է սուտ խոսել. Արեն Ապիկյան. Տեսանյութ Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը Պահեստազորի գեներալները պահանջում են քրգործ հարուցել պատերազմների մասնակցի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ Սա ԵՄ դեսպանի «ժողովրդավարությունն» է, որն առիթը չի կորցնում Փաշինյանի առջև «կզելու». Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Ճարտարապետաշինարարական համալսարանը մասնակցում է միջազգային «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» նախագծին ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ Վաղը մենք պիտի նորից հստակ ցույց տանք, որ ինքը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու շարունակելու թրքացման ծրագիրը Ժողովրդավարություն VS աշխարհաքաղաքականություն․ Փաշինյանն աճուրդի է հանել մեր երկիրը՝ աթոռի դիմաց Ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել են դեպի Մատենադարան տանող գլխավոր մուտքը. Տեսանյութ Այս խայտառակ անփութությունների պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր դիլետանտիզմով.ՀՅԴ Երևանի ՔԿ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. Տեսանյութ «Քո շնորհիվ միայն Շուշիի «բանտն» է փակվել». Ալեն Ղուլյան Ադրբեջանը որոշել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի կազմը Պարտության տեղ այլևս չունենք, ես հավատում եմ մեր հաջողությանը. Նարեկ Մանթաշյանի կոչը

Կասկածելի մահերը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք

«Yerevan.today»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարելի է բնորոշել որպես մահաբեր․ այդպես է համարվում, որովհետև իր իշխանության օրոք հազարավոր մարդիկ մահացան։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև 5 հազար մարդ մահացավ Նիկոլ Փաշինյանի սադրած կամ պլանավորած պատերազմում։ Ընդ որում, կորուստները միայն պատերազմի դաշտում չէին։ Օրինակ՝ հունվարի 11-ին կառավարության դիմաց բողոքի ցույց անող գերիների ծնողները հայտարարեցին, որ երկու գերու ծնող այս ընթացքում մահացել է՝ որդուն սպասելու ապրումներից։ Օրերս հրապարակվեց, թե ինչպես 44-օրյա պատերազմում զոհվելուց հետո երիտասարդի հայրն ու մայրը անկողին են ընկնում և երկուսն էլ մահացան՝ օրերի փոքր տարբերությամբ։

Շուրջ 10 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից, որին Հայաստանի իշխանությունը սկզբից լուրջ չէր վերաբերվել, այդպիսով՝ չափազանց վատ էր պատրաստվել։ Հիշում ենք՝ հանրահավաքներ էին անում ՍԴ կազմը փոխելու համար, հայտարարում էին, թե դա գրիպի պես ստից վիրուս է և այլն։

Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այսպիսի մասսայական մահերով է հայտնի, այլև՝ կոնկրետ հայտնի գործիչների անհասկանալի մահերով, տարօրինակ կերպով, հիմնականում՝ ուժային կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի։ Ուժային ոլորտի ինֆորմացիա կրող անձանց մահերով է առանձնանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Դրանք չափազանց կասկածելի մահեր էին, որոնց տակ միգուցե հետո պարզվի՝ կար դրդապատճառ։ Իսկ այժմ, առանց ենթատեքստ փնտրելու, արձանագրենք, թե ովքեր մահացան Նիկոլ Փաշինյանի օրոք։

Գրիգորի Հայրապետով

Մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին։ 55-ամյա Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետն էր։ Հայրապետովը միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտնի «վերելակային դիվանագիտության», որը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ Դուշանբեում։ Իլհամ Ալիևը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից երկու օր առաջ, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը խնդրել է իրենից սահմանին չկրակել, մինչև ինքը երկրի ներսում դիրքերն ամրապնդի, այսպես ասած՝ ընդդիմության հարցերը լուծի։

Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության պետ էր նշանակվել 2018թ․ հունիսի 11-ին, ազատվել՝ 2019թ․ հոկտեմբերի 15-ին։ Ուշագրավ է, որ Գրիգորի Հայրապետովին Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքից հեռացնել գեներալի կոչում շնորհելուց ամիսներ անց։

Գրիգորի Հայրապետովի մահը, պաշտոնական վարկածով, վրա է հասել սրտի կաթվածից։

Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)

Հրաչյա Հարությունյանը ևս եղել է ՊՊԾ պետ, 2018 թվականի հեղափոխությունից երկու ամիս անց պաշտոնաթող եղավ։ Նրան փոխարինեց Գրիգորի Հայրապետովը։

Հրաչյա Հարությունյանը մահացավ 2021թ․ ապրիլի 15-ին։ Նրա և Գրիգորի Հայրապետովի մահվան պաշտոնական պատճառները նույն ձևակերպումն ունեն՝ հանկարծամահ՝ սրտի կաթված։

Գեորգի Կուտոյան

2020 թվականի հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Պատճառը հայտնի չէ։ Բայց Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի՝ մեր հայրենիքի համար, ճակատագրական իրադարաձությունները։

Աշոտ Կարապետյան

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը պաշտոնանկ արվեց 2016թ.ՊՊԾ գնդի գրավումից և դրան հաջորդած հայտնի բախումներից հետո, 2018 թվականի իրադարձություններից հետո բնակվում էր ՌԴ-ում։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում Աշոտ Կարապետյանի մահվան մասին։ Մահվան պաշտոնական պատճառը՝ մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյուն։

Հայկ Հարությունյան

2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քրգործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Գործը հետագայում կարճվեց։

Գուրգեն Եղիազարյան

2020թ․ հոկտեմբերի 28-ին, 44 օրյա պատերազմի ընթացքում, մահանում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյաը։ Եղիազարյանը մշտապես հանդես էր գալիս այս իշխանություններին բացառիկ կոշտ քննադատությամբ։ Ասում են՝ կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից՝ վախենալով, որ իրեն կսպանեն։

Մանվել Գրիգորյան

2020թ․ նոյեմբերի 19-ին բանտում զարգացած և ավելացած հիվանդությունների արդյունքում կնքեց մահկանացուն Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ, նախկինում Պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Հիշենք, թե ինչպես հեղափոխությունից հետո բեմադրվեց «տուշոնկա շոուն», որի արդյունքում նսեմացվեց և բանտում հայտնվեց նախկին ՊՆ փոխնախարարը, որը հայտնի էր նաև նրանով, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, պետք է որ անցած լինել Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում է։ Բանտում գտնվելու ժամանակ իսկ շատ էին խոսակցություններն այն մասին, որ Գրիգորյանին բաց չեն թողնելու, քանի որ նպատակը նրան սպանելն է բանտում, որպես 2008-ի չստացված հեղափոխության մեղավորի։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կասկածելիորեն մահանում են ուժային կառույցների, հատկապես ԱԱԾ-ի՝ ինֆորմացիա ունեցող բարձր պաշտոնյաները։ Փաստացի, 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 ՀՀ նախկին ոստիկանապետ,  2 ԱԱԾ Պետական Պահպանության Ծառայության պետ, նախկին ՊՆ փոխնախարար, նախկինում Երևանի ոստիկանապետ»։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan