ՀԱՊԿ խաղաղապահներն առաքելությունը Ղազախստանում կավարտեն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո. Շոյգու
Դիտել նաև
Գերմանական DW՝ «Դոյչե վելլե» հանրահայտ հեռուստաալիքը «ղժժում» է Փաշինյանի վրա
Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ)
ՀԱՊԿ-ում արձագանքել են Փաշինյանի` պատասխանատվության գոտու մասին հարցին
Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն առաքելությունը Ղազախստանում կավարտեն կենտրոնասիական այս երկրում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի Ղազախստանի Հանրապետությունում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ»,-ասաց նախարարը:
«Ներկայում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրականացնում են Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետկան ու սոցիալական նշանակության օբյեկտների պահպանություն», հավելեց Շոյգուն։
Zham.am