Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է ադրբեջանական կրակոցների հրդեհված «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Դիտել նաև
Արցախի ոստիկանությունը Կարմիր Շուկայի՝ Ադրբեջանի ՝ կրակոցների հանցագործության հետքեր է հավաքում
Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանն ու ՊԲ դիրքերի դուրս բերմանը
Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ
Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն
Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:

