Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

«Փաշինյանին ասել են՝ դավայ, ստորագրի. քաղաքականության մեջ դա կոչվում է փչացնել». Տիգրան Քոչարյան. Տեսանյութ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի հարցրել՝ կո՞ղմ է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելուն, թե՞ ոչ:

«Նրան ասել են՝ հայտարարությունը կգրես, նա էլ ուղղագրական սխալներով է գրել, այսինքն՝ մի բան են վստահել, դա էլ նորմալ չի կարողացել անել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ինչ վերաբերում է Ղազախստանում կատարվող իրադարձություններին, ապա, ըստ Տիգրան Քոչարյանի՝ սպասվող Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ Արևմուտքը ստեղծեց ևս մեկ լարվածության օջախ.

«Դա Ռուսաստանի համար պետք է ևս մեկ տհաճ անակնկալ լիներ, և փորձեին Ռուսաստանին շեղել ուկրաինական ճակատից: Այն, ինչ եղավ Ղազախստանում, շատ կազմակերպված գործողություն էր՝ երկար տարիներ մշակված, ցանցը վաղուց ստեղծված էր: Ուղղակի այս ցանցը որոշեցին հիմա աշխատեցնել ընդդեմ Ռուսաստանի, չնայած՝ մյուս տարի կամ ավելի ուշ պետք է ինքն իր սև գործողությունն աներ, բայց քանի որ անպայման պետք էր ուկրաինական բանակցային պրոցեսում Ռուսաստանի դիրքերը թուլացնել, դրա համար դրվեց ղազախական գործողության պլանը»:

Փորձագետի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, Ռուսաստանն է, և խառնվելով ղազախական գործընթացում՝ մի քանի աշխարհաքաղաքական խնդիր լուծեց Ռուսաստանը.

«Եթե առաջին օրն իրավիճակն ապստամբների ձեռքում էր, և թվում էր արդեն, որ ղազախական իշխանության ժամերը հաշված են, հիմա մենք հակառակ պատկերն ենք տեսնում, որ Ղազախստանի նախագահը, տեսնելով, որ ՀԱՊԿ դաշնակիցներն իր մեջքին կանգնած են, արդեն հակագրոհ է սկսել, և այս ճոճանակը ճոճվելու է հօգուտ Ղազախստանի նախագահի»:

Տիգրան Քոչարյանը նկատեց՝ նույն բանը նաև Հայաստանում է տեղի ունեցել 2008 և 2018 թվականներին՝ մի փոքր տարբերություններով.

«Ցանցերը, որոնք տարիների ընթացքում ստեղծվել են, և որոնք ներգրավում են ուժայիններին և այլն, ստեղծվում և պահպանվում են հենց այս պրոցեսների համար, երբ պետք է ժողովուրդ հանել, և ցանցի տարբեր դերակատարները տարբեր գործողություններ պետք է անեն: Օրինակ՝ ոստիկանը պետք է չհարձակվի, զինվորականը պետք է չպաշտպանի կարևոր ռազմավարական օբյեկտը, ղեկավարի խորհրդականները պետք է սխալ ինֆորմացիա տան, որպեսզի այնպես անեն, որ պետք եղած ժամանակ մի քանի հազար ժողովուրդ հանեն փողոց, և ներսի համակարգը փլվի, որովհետև սաբոտաժի միջոցով պետք է լինի: Դա՛ եղավ Ղազախստանում»:

Մեդիափորձագետը ընդգծեց՝ ժողովուրդը երբեք ինքն իրենով որևէ հարց չի լուծում՝ ո՛չ գազի գինն է նվազեցնում, ո՛չ իշխանափոխություն է անում, և այլն.

«Ժողովրդի միջոցով կա՛մ ներսի, կա՛մ աշխարհաքաղաքական էլիտաները հարցեր են լուծում, և եթե երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, կա՛մ ներքին էլիտաների մեջ պետք է ճաք լինի, կա՛մ արտաքին ուժերի կոնսենսուսը պետք է խախտված լինի: Ղազախստանում Ռուսաստանը կանխատեսել էր, որ նման բան կարող է լինել, դրա համար շատ կազմակերպված և շատ արագ հակընդդեմ միջոցներ կիրառեցին: Մենք տեսանք, որ Ղազախստանում ներքին հեղաշրջում եղավ, որովհետև Նազարբաևին զրկեցին Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից: Նազարբաևականներին ևս պաշտոններից հեռացրին: Փաստորեն, եթե այն վարկածը կա, որ սա Նազարբաևն ու նրան օժանդակող ուժերն են կազմակերպել, այստեղ մեկ հարց առնվազն լուծվեց՝ Նազարբաևն այլևս իշխանության գլխին չի լինելու»:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ղազախստանում ոչ թե հեղափոխական, այլ՝ ահաբեկչական գործողություններ էին, Տիգրան Քոչարյանը հետևյալն ասաց.

«2008թ. մարտի 1-ին Հայաստանում ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որի պարագլուխներից մեկը եղել է ներկայիս վարչապետը, որը դրա համար դատվել է և համաներման է ենթարկվել, ինչը նշանակում է, որ իր մեղավորությունն ընդունել է՝ որպես կազմակերպիչ, և հիմնական պատասխանատուներից է Մարտի 1-ի համար: Եթե հիմա իրենք ղազախական դեպքերը ներկայացնում են՝ որպես ահաբեկչություն, ապա այո, այն, ինչ իրենք արել են Մարտի 1-ին, դա ևս ահաբեկչություն է:

Հիշո՞ւմ եք՝ ինչ թալան էր տեղի ունենում Մարտի 1-ին. հիմա նույնը Ղազախստանում է: Երբ Արմեն Գրիգորյանը գնահատականներ է տալիս Ղազախստանի դեպքերին, պետք է հասկանա, որ նույն բաներն իրենք արել են 2008թ. մարտի 1-ին և նույն բանը պատրաստ էին անել 2018թ. ապրիլին, երբ, օրինակ՝ Ռադիոտան դռները ջարդելով՝ ներս էին մտել և պատրաստ էին ավելին անել»:

Ինչ վերաբերում է Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն, նա նկատեց. «Շատ արևմտամետներ վատացան, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ գործողություն արեց, իսկ այստեղ տարբեր մարդիկ ամեն ինչ անում էին, որպեսզի ՀԱՊԿ-ը պախարակեին: Նույն Նիկոլ Փաշինյանն ամենամեծ հարվածը հասցրեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը, երբ կալանավորեց Յուրի Խաչատուրովին: Հայաստանը՝ որպես դաշնակից, պարտավոր էր այդ ամենն անել, բայց հետաքրքիրն այն է, որ դա ճակատագրի քամահրանքն էր, թե հատուկ էր այդպես արված, որ Նիկոլ Փաշինյանին, կոպիտ ասած՝ թաթախեցին հենց իր արածների մեջ։ Այսինքն՝ մարդը, որը Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս էր հանում, Խաչատուրով էր բռնում, ապակառուցողական բաներ էր անում, փորձում էր Սև լճի տարածքում և Վարդենիսում ադրբեջանցիների առաջխաղացման մեջ մեղադրել ՀԱՊԿ-ին, հիմա բերեցին՝ դարձրեցին ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նախագահ և ասացին՝ նախագահ ես՝ դե ստորագրիր: Քաղաքականության մեջ դա կոչվում է փչացնել, բայց քանի որ նա սովոր է այդ ամենին, դա էլ արեց, որ մի օր ասի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, տես՝ ես սա էլ եմ արել՝ հանուն քեզ, ինձ լավ վերաբերվեք: Մարդը, որ ամբողջ կյանքն աշխատել է ՀԱՊԿ-ի դեմ, հիմա արեց իր և իր կողմնակիցների մտածած ամենավատ քայլը՝ ստորագրեց զորք մտցնելու տակ:

Փաշինյանին առնվազն ղազախները և ամբողջ դեմոկրատական լիբերալ տուսովկան, որի անդամներից մեկը ինքն է, հիշելու են: Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե մեկ օր ավել մնա իշխանության: Փաշինյանին ասել են՝ դավայ, ստորագրի: Իրականում չի հասկանում, որ գլոբալ առումով իրեն «թարս կապուտ» են արել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan