Մեր վերաբերմունքը պետականության նկատմամբ. Լուսանկար

Դիտել նաև
ՄԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Քիչ առաջ անցնում էի Արամի փողոցով։ Եվ ի՞նչ․․․ Երևանի կենտրոնում, ավերակների մեջ տեսա այն տունը, որտեղ բնակվել է Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը։ Այն նույնպես ավերակ է։ Սա համոզված եմ, մեր վերաբերմունքն է հայոց պետականության նկատմամբ։ Փաստորեն «անկախություն» կոչվող տարիներին, հատկապես վերջին երեք տարիներին, միլիոնավոր դոլարներ են հատկացվել բարձրաստիճան պաշտոնյաների կառավարական առանձնատների շքեղ վերանորոգման համար, իսկ Արամի տունը․․․ Այն պետք է վաղուց վերանորոգված լիներ, դառնալով Արամ Մանուկյանի տուն-թանգարան, որն էլ կլիներ նաև մեր անկախության և պետականության խորհրդանիշը։ Ինչպես Արամի տունն է վերածվել ավերակի, այնպես էլ մեր պետականությունը։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից
