Խաչի այս տարվա կնքահայրն էր Դավիթ Ամալյանը

Դիտել նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Հայ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակի» զբոսայգի. Լուսանկար
Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով. Գարեգին Բ
Երեկ՝ հունվարի 6-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայրապետական պատարագ է մատուցել։
Սուրբ պատարագին որպես առընթերականեր սպասավորել են Մայր Աթոռի լուսարարապետ և վանական խորհրդի ատենապետ գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
Պատարագի ավարտին կատարվել է Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը խաչով և սրբալույս մյուռոնով օրհնել է ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն էր հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։



