Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործն ուղարկվել է դատարան

Դիտել նաև
Արամ Զավենի Սարգսյան, դու դեռ խոսո՞ւմ ես, այ աննամուս
Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը. Հայաստանում բռնապետություն ՉԻ ԼԻՆԵԼՈւ, ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԼԻՆԵԼՈւ Է
«Տղաները, երբ մոտեցել են, այդ անբացատրելի հայհոյանքներով վարքագիծն ավելի ինտենսիվ է դարձել». Արամ Վարդևանյան
Արցախյան 44-օրյա պատերազմում թուրք դիպուկահարից սպանված Հերոս` Ավանեսյան Գևորգի հայրն է
Ոստիկանն ասաց՝ գիտենք, որ Դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել․ Արամ Վարդևանյան. Տեսանյութ
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործը գլխավոր դատախազությունն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: «Լուրեր»-ի հաղորդմամբ՝ Դատախազությունը պահանջում է բռնագանձում՝ հօգուտ պետության։ Այս գործով անցնում են Արամ Հարությունյանը, իր կինը՝ Հասմիկ Աբգարյանը և նախկին պաշտոնյայի հետ փոխկապակցված Արշակ Ջավադյանը:
Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ դատարան ուղարկված երրորդ գործն է: Մինչև այդ դատարան է ներկայացվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը: