Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Դիտել նաև
Դատավոր Դավիթ Հարությունյանի անաչառության վերաբերյալ գնահատականը վաղուց է տրված. փաստաբան
Չեմ կարողանում հայրենիք վերադառնալ, որովհետև իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան
Արայիկ Հարությունյանի ու Տարոն Չախոյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում
«Պայքարելու ենք բոլոր ճակատներով». Հարություն Հարությունյան
Թե մեզ կզրկեն լիցենզիայից, չեն զրկի, դա ինձ չի հետաքրքրում բացարձակապես․ Հարություն Հարությունյան
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 5-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։
Մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։