ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել, 1 միլիոնի էլ՝ ալկոհոլ և կոկտեյլ ՔՊ-ում մուտքի վիզա ստանալու համար Արցախը պետք է համարել Ադրբեջանի մաս․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ստեփանակերտում «Դիմադրություն»շարժման հանրահավաքը թռչնի բարձրությունից. Տեսանյութ
29
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ Հունիսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանի օրը․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը. Տեսանյութ «Դիմադրության» շարժման հանրահավաքը և երթը. Տեսանյութ Հանրահավաք-երթ՝ Ստեփանակերտում․ Տեսանյութ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել Միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն. Ալիևը՝ Արցախից Հայաստանի իրական օրակարգը Պատերազմ Արցախում
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակվում է երկկողմանի փակ մնալ Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել, 1 միլիոնի էլ՝ ալկոհոլ և կոկտեյլ «Տեսա՞ք՝ երթին ինչքան մարդ կար․ մաշելու են ձեզ»․ Շարմազանով Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը. Տեսանյութ ՔՊ-ում մուտքի վիզա ստանալու համար Արցախը պետք է համարել Ադրբեջանի մաս․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ստեփանակերտում «Դիմադրություն»շարժման հանրահավաքը թռչնի բարձրությունից. Տեսանյութ Համաժողովրդական շարժման բազմահազարանոց երթի կադրերը՝ երկնքից. Տեսանյութ Հունիսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանի օրը․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը. Տեսանյութ «Դիմադրության» շարժման հանրահավաքը և երթը. Տեսանյութ Հանրահավաք-երթ՝ Ստեփանակերտում․ Տեսանյութ Այս լուսանկարի համար հեռացրել են պետական համակարգում աշխատանքից «Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը Սարդարապատից. Տեսանյութ Փաշինյանը Սարդարապատից հեռացավ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո. Տեսանյութ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը Նախնիներին նզովողը ներկա ու ապագա սերունդներին դավաճանողն է Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս կարիք չեն ունենա ցույց տալ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ Ոնց եմ կարոտել. Էրիկ Կարապետյանը արխիվային լուսանկար է հրապարակել Հայկոյի հետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս Այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս «Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացրել Գյումրիում. Տեսանյութ Սարդարապատն այդ համախմբման խորհրադնիշ է. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.՝ Գուրզադյանի ղեկավարությամբ Կոչ ենք անում Ադրբեջանին ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել քննարկումները. ՀՀ ԱԳՆ Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները Սարդարապատի մուտքի մոտ երգեցին «Զարթնիր լաո»-ն. Տեսանյութ Սյունիքի նորանշանակ փոխմարզպետը նախկինում քննադատել է իշխանություններին Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների» Արմեն Գեւորգյան Հայաստանի Առաջին Հանրապետության պետական շինարարության առանցքային արդյունքների շուրջ «Դիմադրությունը արդեն Արցախում է». իրազեկման երթ Ստեփանակերտում. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմական համալսարանի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել Քաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է. Առուշ Առուշանյան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անկասելի է ու ենթակա չէ սակարկման. Արթուր Թովմասյանի ելույթը կիպրահայերի առջև Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել Ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել․ Օհանյան Հայաստանի հետ դելիմիտացիան ու դեմարկացիան չպետք է ազդեն Արցախի ներկա ու ապագա կարգավիճակի վրա 15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից Այս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին Բ Երբ ՔՊ-ական դեպուտատկան առաջին հարցազրույցը տալիս է այն մասին, որ ինքը բարձրագույն կրթություն չունի Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արայիկ Հարությունյան Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

Աղքատություն, արտագաղթ ու անորոշություն

Անցած տնտեսական տարին շատ տխուր դասավորվեց Հայաստանի համար։ Երբևէ երկիրն այսքան հուսահատված ու հուսալքված չէր եղել։ Պատերազմում կրած ծանր պարտության հետևանքները զգացնել տվեցին ամբողջ տարվա ընթացքում։

Տնտեսությունն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ կրած կորուստներից հետո։ Դա ուղեկցվեց համատարած թանկացումներով ու բարձր գնաճով՝ հանգեցնելով երկրում սոցիալական լարվածության խորացման։

Չնայած մինչ այդ էլ սոցիալական իրավիճակը Հայաստանում մի բան չէր, անցած տարում ավելի վատացավ։ Իշխանությունների խոստացած աղքատության նվազման փոխարեն՝ ունեցանք աղքատության ընդլայնում ու խորացում։

Մի կողմից՝ տնտեսական ու սոցիալական իրավիճակը, մյուս կողմից՝ ապագայի անորոշություններն ու անվտանգության հետ կապված ռիսկերն արտագաղթի նոր ալիքի սկիզբ դրեցին։ Նման ակտիվ միգրացիա Հայաստանից վաղուց չէր եղել։

9 ամսում երկրից հեռացավ ավելի քան 103,5 հազար մարդ ու շարունակում է հեռանալ։

Դժվար է նույնիսկ ասել, թե երբ կարող է կանգնել այս ալիքը։ Դրա համար պատերազմից հետո բացարձակ հիմքեր չեն ստեղծվել, չնայած անցել է ավելի քան 1 տարի։

Այսպիսի պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել իշխանությունների խոստացած մեծ ներգաղթի մասին։ Երբեմնի ապահով ու անվտանգ Հայաստանը հայտնվել է բարձր ռիսկային գոտում, որտեղ քչերը կցանկանան վերադառնալ։

Հիմա մարդիկ ձգտում են ոչ թե վերադառնալ, այլ հեռանալ Հայաստանից։ Իշխանությունները դրա համար ստեղծել են լավագույն պայմանները։ Շատերն են այսօր պատրաստ հեռանալ երկրից, որովհետև կորցրել են անվտանգության երաշխիքներն ու ապագայի նկատմամբ ունեցած հավատը։

Արտագաղթը խթանում է նաև սոցիալական իրավիճակի լարումն ու հատկապես գործազրկությունը։

Որքան էլ պաշտոնապես Հայաստանում աշխատատեղերն ավելանում են, գործազրկության մակարդակը շարունակում է մնալ չափազանց բարձր։

Հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ չեն կարողանում աշխատանք գտնել։ Զարմանալի չի, որ այդ առումով նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանը հակառեկորդ է սահմանել։

Համաշխարհային բանկի վերջին տվյալներով՝ 2020թ. Հայաստանը 7-րդ տեղն է գրավել աշխարհի այն երկրների շարքում, որտեղ գործազուրկ է բնակչության 20 տոկոսից ավելին։

Սա ամենավատ արդյունքն է նախկին Խորհրդային Միության անդամ երկրների շարքում։

Որպես այդպիսին՝ Հայաստանին հաջորդողը Վրաստանն է, որտեղ գործազրկությունը գրեթե կիսով չափ պակաս է։ Ռուսաստանում էլ ընդամենը 5,7 տոկոս է։

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, իհարկե, նոր չէ։ Բայց նախկինում դա ավելի շատ կապված էր թաքնված գործազրկության հետ։ Իրականում շատերն աշխատում էին, սակայն՝ առանց հայտարարագրման։

Նոր աշխատատեղեր, որոնք պիտի նպաստեին գործազրկության կրճատմանը, Հայաստանում շատ քիչ են ստեղծվում։ 200-250 հազար աշխատունակ քաղաքացի գործազուրկ է։

Աշխատանքի կարիքն էլ հաճախ դառնում է արտագաղթի խթանման պատճառներից մեկը։ Հատկապես որ, հիմա դրան ավելացել են նաև շատ ավելի լուրջ գործոններ։

Տարին ոչնչով արդյունավետ չէր տնտեսության համար։ Տնտեսությունը 2021թ․ ընթացքում գտնվեց բարձր ճնշման ու լարվածության գոտում։ Եթե չլիներ արտաքին բարենպաստ միջավայրը, չէինք ունենա նաև այն աճը, որը սպասվում է։

Դրանով հանդերձ, տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները շատ թույլ էին։ Անգամ ստանձնած մեծածավալ նոր պարտքային պարտավորությունները չօգնեցին՝ տնտեսությանը բարձր ակտիվություն հաղորդել։

2021թ. դարձավ այն եզակի տարիներից մեկը, երբ երկրի պետական պարտքի աճը տարվա ընթացքում գերազանցեց 1 մլրդ դոլարի սահմանաչափը։

Տասնմեկ ամսում պարտքն ավելացել է գրեթե 1,2 մլրդ դոլարով։ Աճը հասնում է շուրջ 15 տոկոսի։

Այդպիսով առաջին անգամ այն գերազանցեց 9 միլիարդը։ Վերջին տվյալներով, մեր երկրի պետական պարտքը հասել է 9 մլրդ 159 մլն դոլարի։

Մեկ տարում պարտքի 1,2 միլիարդի ավելացումն աննախադեպ էր՝ ինչպես նախորդ 3-4 տարիների, այնպես էլ՝ վերջին 10-15 տարվա կտրվածքով։

Երկիրը դրեցին բավական մեծ պարտքային նոր պարտավորությունների տակ, ներգրավեցին թանկ փողեր, ու, որ ավելի վատ է, չկարողացան դրանք ծառայեցնել տնտեսության զարգացումներին։

Գումարների գրեթե կեսը, տնտեսության մեջ ներարկելու և տնտեսական ծրագրեր իրականացնելու փոխարեն, պարզապես պահեցին պետական գանձապետական հաշիվներին։ Այդպես էլ կառավարությունը չկարողացավ հաղթահարել այն պրիմիտիվ մտածողությունը, որ փողը ավանդ դնելն ամենևին էլ այն կառավարելու լավագույն տարբերակը չէ։

Տնտեսությունը բախվեց նաև մասնավոր ֆինանսական համակարգից փոխանցված դժվարությունների հետ։ Դինամիկ զարգացող վարկային շուկայի աճը պարզապես կանգ առավ և սկսեց պտտվել հակառակ ուղղությամբ։

Շատ վաղուց ֆինանսական համակարգում նման իրավիճակ չէր առաջացել։ Տնտեսությունը զրկվեց բանկային միջոցներ ներգրավելու հնարավորությունից, որքան էլ այդ միջոցները ոչ միշտ են առանձնանում իրենց արդյունավետությամբ։

Կառավարությունը չկարողացավ ոչինչ անել նաև տնտեսության մեջ ուղղակի ֆինանսական հոսքերը խթանելու ուղղությամբ։ Խղճուկ ծավալների են հասել ներդրումները, հատկապես՝ ուղղակի ներդրումները։ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է այնպիսի բարձր ռիսկի գոտում, որտեղ ներդրումների անվտանգության երաշխիքները գրեթե զրոյացված են։

Իշխանությունը հասավ նրան, որ իր հայտարարած հպարտ քաղաքացին հայտնվել է սոցիալապես ավելի վատ վիճակում, կանգնած է խորացող աղքատության ու երկրի անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջ, որոնց լուծումը շատերը փնտրում են ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan