Հրազդանում հրդեհի հետեւանքով 58-ամյա քաղաքացի է մահացել
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Հրազդանում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Հունվարի 3-ին, ժամը 21։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել են հյուրասենյակի պատի պաստառից մոտ 10 քմ հատված, բազմոցը՝ մասամբ և հայտնաբերվել է քաղաքացի Ա․ Ն․-ի դին (ծնված 1964 թ․)։