Լոռու մարզում երեկ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. այրվել է 50 հա տարածք
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ և Բովաձոր գյուղերի միջնամասում գտնվող սարալանջին։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 35 հա-ն՝ ինքնամարվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ։ Մթության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։