Հանդիպում 30 տարի անց Ֆրանսիայի հրապարակում. Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել 3 պատերազմի մասնակից 70-ամյա Ժորա պապիկին ձերբակալեցին Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․
17
Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անում Երևանում․ ՈւՂԻՂ Ինչ է լինելու շարժման հաղթանակից հետո. Բացօթյա քննարկում Ֆրանսիայի հրապարակում փորձագետների մասնակցությամբ. Տեսանյութ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման երթը. Տեսանյութ, լուսանկար Բանակ, որը նաև կհարձակվի. 3 քայլ, որոնք կիրականացնի ազգային համաձայնության Կառավարությունը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ 6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում Մոսկովյան բորսան ծրագրում է առեւտուր սկսել դրամով, դիրհամով եւ սումով. ԶԼՄ-ներ Փաշինյանի պայմանավորվածությունները հայտարարելու ենք առ ոչինչ, սա թող իմանան միջազգային գործընկերները. Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հանդիպում 30 տարի անց Ֆրանսիայի հրապարակում. Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել 3 պատերազմի մասնակից 70-ամյա Ժորա պապիկին ձերբակալեցին Սոնա Մնացականյանի սպանությունը․ ի՞նչ են անում իշխանականները. Տեսանյութ Իմ կյանքն ու ազատությունը մեր հայրենիքին է պատկանում և այն աճուրդներով գնելու հանար չէ․ Գերասիմ Վարդանյան Ամբողջ մայրաքաղաքը պետք է առավոտյան պարալիզացվի, ժամը 08։00-ին սկսում ենք անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ․ Իշխան Սաղաթելյան Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․ Վահե Ղազարյան, շարունակիր լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես Մայիսի 17-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Եթե իշխանությունը չփոխվեց, անկախ Ազատության ջանքերից, հանձնելու են սաղ Մսխել են պետության փողերը. ահա թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը պայքարել Քովիդի դեմ. Տեսանյութ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին․ Կոչուբաև Բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ. Ռոբերտ Հայրապետյան Կդադարեցվի Սյունիքի և Լոռու մարզերի որոշ համայնքների գազամատակարարումը Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 15 դեպք ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները 15 տարուց ավելի փորձում եմ բացատրել, թե ինչ կարգի վնասակար է «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում Փաշինյանը Մոսկվայում բողոքեց ՀԱՊԿ-ից. Տեսանյութ Հայտնի են ավարտական և կենտրոնացված քննությունների օրերը Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրություն» շարժման Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 188 հազար 62 մարդ Այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել. Վահե Հովհաննիսյան «Աշխարհի վերաբաշխման» ժամանակաշրջանում Հայաստանի նախագահությամբ անցկացվում է ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողով. Ուղիղ Համածառայակիցները կալանավորվել են՝ ժամկետային զինծառայող շարքային Արգիշտի Եղյանի մահվան գործով Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների. Տեսանյութ Խաղաղ ակցիաների շրջանակում ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է Պապիկների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն ինչո՞ւ նույն կերպ չեն քննադատվում․ Վարդեւանյան. Տեսանյութ Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի. Տեսանյութ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանը «յ*բաննի բիձա» անվանեց, կամավոր մասնակցել է բոլոր պատերազմներին. Տեսանյութ Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման․ պաշտպաններ ​​​​​​​ Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը. Սուրեն Պարսյան Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու․ Իշխան Սաղաթելյան «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին. Տեսանյութ Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել․ Գոհար Մելոյան «Մի´ գոռա, հանգիստ արի». բերետավորները մեքենայից իջեցրին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին. Տեսանյութ Վանաձորցի Ակայի և Փաշինյանի կրիմինալ հեղափոխությունը․ դավաճանություն ամեն տեղ. Տեսանյութ Լենինգրադյան փողոցով անցնող ավտոերթը լուսաբանող Azatutyun ռադիոկայանի օպերատորը շշուկով լրագրողին ասում է. «Երթը սենց լավն ա փաստորեն». Տեսանյութ Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ ՌԴ-ի հետ Հայաստանի առևտուրը ամենայն հավանականությամբ կկրճատվի. ԿԲ փոխնախագահ Բերետները բերման են ենթարկում վարորդներին՝ բիրտ ուժ կիրառելով հատկապես տարեցների նկատմամբ. Տեսանյութ Կարմիրբերետավորը վարորդին գրկած բերման է ենթարկում. Տեսանյութ ՆՈՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողութուն իրականացրեց ավտոերթի մասնակիցների նկատմամբ․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանը միշտ է հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ. Արման Թաթոյան ԱՆԼԱՅՔ ՉԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան օգտատերերը «մերժում» են «Ազատություն» ռադիոկայանը Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ,անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի բնակիչներին՝ վստահեցնելով, որ համայնքի զարգացման ճանապարհին ոչինչ ու որևէ խոչընդոտ չի կարող խանգարել, ամեն ինչ արվելու է, որ սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երկու օրից միասին կփակենք մեր տարեգրության ևս մեկ դժվարին էջ։

Անցնող տարին ծանր փորձություններով լի ժամանակահատված էր մեզանից յուրաքանչյուրի համար․ մեր երկրի ու սահմանների անվտանգային խնդիրները 2021-ին ավելի են խորացել, սոցիալ-տնտեսական ճգնաժամն օրեցօր ավելի ու ավելի է խորանում, բայց դրանից մարտահրավերներին դիմակայելու մեր աննկուն կամքը չի նահանջում։

Չենք խորշում մեզ բաժին ընկած փորձություններից, ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին

Ինչպես նախորդ տարիներին, գալիք տարում ևս Ձեզ հետ միասին՝ մեր ջանքերը բազմապատկելով, շարունակելու ենք մեր սիրելի Գորիս համայնքի համընթաց զարգացման ճանապարհային քարտեզով առաջ շարժվել և այդ ճանապարհին մեզ ոչինչ ու որևէ խոչընդոտ չի կարող խանգարել։

Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում, մենք պարտավոր ենք նրանց փոխանցել մեր ազգային ավանդույթները և նոր ու լուսավոր նպատակներ իրագործելու ձգտումը:

2022-ին նույնպես շարունակելու ենք շենացնել մեր Գորիս համայնքը, դինամիկ զարգացում ապահովել բոլոր ոլորտներում, որ հաջորդ տարեմուտին շոշափելի առաջընթաց ապահովենք բոլոր բնագավառներում։

Մեր գործունեության առանցքում առաջնային տեղ են զբաղեցնելու մեր սիրելի գորիսեցիներն ու նրանց կարիքները:

Արդեն 2 տարի է` մեր բոլորի կյանքը փոխվել է, կիսատ ու թերի է դարձել, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու օկուպացրած տարածքները, Շուշին ու Հադրութը մերը չեն, քանի դեռ Արցախի ճակատագիրն անորոշ է, քանի դեռ ունենք իրենց զավակների կորուստը սգացող և անհայտ կորածներին սպասող ընտանիքներ, քանի դեռ թշնամին շարունակում է պատանդառված պահել մեր եղբայրներին, քանի դեռ մեր սահմաններին լսվում են կրակոցներ...

Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակներն ու երազանքները փոխշաղկապված են Հայաստանի ու Արցախ աշխարհի խաղաղ գոյակցության հետ:

Մեր 5000-ամյա պատմության ընթացքում էլի ենք ունեցել ծանրագույն ժամանակներ, կորցրել ենք հսկայական տարածքներ, մերը չէ մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բայց և ունեցել ենք շռնդալից հաղթանակներ․ մեր հայրենասեր ու հայրենատեր նախապապերի շնորհիվ կատաղի ճակատամարտեր ենք հաղթել, թշնամուն մեր բազկի հզորությունն ու ուժը ցուցադրել, Ծովից ծով Հայաստան ենք ունեցել...

Այժմ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվել հանուն մեր հայրենիքի անվտանգության, հանուն մեր պետության ու պետականության պահպանման, հանուն Հայոց աշխարհի կայուն զարգացման։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Ավանդաբար սերունդներին փոխանցված բարեմաղթանքներից զատ (առողջություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ) ցանկանում եմ, որ մեր սահմաններին տևական խաղաղություն լինի, մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորին, կամավորին տոկունություն, հոգու և ոգու ամրություն եմ մաղթում։

Առաձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանը պահող հայ զինվորին, ազգի նվիրյալ զավակներ ու հերոսներ ծնող հայ մայրերին, նրանց ընտանիքներին։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Անցնող տարում արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հենք դառնան բոլորիս համար։ Ուզում եմ, որ Նոր տարին դիմավորենք վաղվա օրվա նկատմամբ ունեցած հույսով, լույսով, Աստծո հանդեպ անկեղծ սիրով ու հավատով լեցուն հոգիներով։

2022-ը թող մեր ազգի համար լինի Վերածննդի, վերաարժեվորման, ազգային իղձերի իրականացման, առկա ճգնաժամերը հաղթահարելու, պատմական հաղթանակների և ստեղծագործ աշխատանքի տարի:

Թող խաղաղությունն անխախտ լինի Հայաստանում ու Արցախ աշխարհում։

Թող Աստված մեզ իմաստնություն տա՝ համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրում կերտելու մեր համայնքի, մեր երկրի լուսավոր ապագան:

Լինե՛նք լավատես, զինվե՛նք համբերությամբ ու մեր ուժերի հանդեպ վստահության զգացումով դիմավորենք Նոր տարին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Աստված բոլորիս պահապան»,- նշված է Առուշ Առուշանյանի ուղերձում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan