Այս տարի ձեր Նոր Տարին շնորհավորելու է նախագահը` ով իր հայակործան գործը համարելով հաջողված, այդ պահին գտնվելու է Քաթարում

Դիտել նաև
«Ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր սահմանում չեն զոհվում, իսկ զոհվելուց էլ, անմահանում են ոչ թե «հանուն ոչնչի», այլ հանուն հայրենիքի»
Արցախը չի ընկնելու և վերջ... Առաջ դեպի հաղթանակ. Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
Սա «ուրախ» ավտոբուսն է․ ոստիկանության բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա
Իմ կյանքն ու ազատությունը մեր հայրենիքին է պատկանում և այն աճուրդներով գնելու հանար չէ․ Գերասիմ Վարդանյան
Այս տարի ձեր Նոր Տարին շնորհավորելու է նախագահը` ով իր հայակործան գործը համարելով հաջողված, այդ պահին գտնվելու է Քաթարում։
Ձեզ շնորհավորելու է նաև վարչապետը, ով հայակործանման գլխավոր հանձնակատարն է։ Նա մաղթելու է ձեզ նորանոր հաջողություններ, սեր, երջանկություն և առողջություն։ Ու դուք մի պահ նույնիսկ կմոռանաք, որ հենց նա է բերել ձեզ անգործություն, ատելություն, դժբախտություն ու մահ։ Այդպիսինն է մարդու էությունը` մոռանալ ամեն վատը և ձգտել լավին...
Ժամը 00։00-ին, դուք ընտանեկան միջավայրում շամպայն կբացեք ու իրար ամենալավ մաղթանկներն կուղղեք։ Ու ճիշտ կանեք, քանզի բոլորիս նպատակն էլ նույնն է` ապրել ամուր, զարգացած ու խաղաղ Հայաստանում ու Արցախում։
Բայց լավին ձեր ձգտման մեջ, մի պահ վերհիշեք, թե ում շնորհիվ եք ընդհանրապես կարողանում ձգտել ու ոտնկայս բաժակ բարձրացրեք իրենց պատվին` մեր անդորրը պաշտպանողների և անմահացած հերոսների համար։
Այսօր այդ կենացում շատ ավելի շատ իմաստ կա, քան երբևէ։ Այսօր այդ կենացում շատ ավելի շատ ցավ կա, քան երբևէ։ Եվ ի վերջո, այսօր այդ կենացում շատ ավելի շատ հույս կա, քան երբևէ...
Իսկ մեզ այս վիճակին հասցրածները միանշանակ պատասխան կտան, ու շատ դաժան...