Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Պատերազմ Արցախում
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան

Պէտք է տարբերել Հայաստան-Թուրքիա եւ հայ-թրքական յարաբերութիւններ հասկացողութիւնը. ՀՅԴ

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի Հաղորդագրութիւնը՝ Հայ-թրքական Յարաբերութիւնների Վերաբերեալ.

(Հայ-թրքական յարաբերութիւններ եւ մասամբ նորին)

Անցնող 30 տարիներուն, այսպէս կոչուած հայ-թրքական յարաբերութիւններու «բարելաւման» ուղղուած ցցուն փորձեր քանի մը անգամ տեղի ունեցած են Հայաստանի եւ Թուրքիոյ ներկայացուցիչներու միջեւ, երբեմն՝ բարձրագոյն մակարդակի: Ամէն անգամ, սակայն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր հիմնաւորուած վերապահութիւնը կամ ընդդիմութիւնը արտայայտած է իրաւամբ:

Վերջին շաբաթներուն, տուեալ «օրակարգը» դարձեալ շրջանառութեան դրուած է, սակայն ի տարբերութիւն նախորդներուն, շատ աւելի աշխուժ հոլովոյթով եւ շատ աւելի լուրջ վտանգներ պարունակելով: Պատերազմ պարտուած, արտաքին եւ ներքին առումով հեղինակազրկուած Հայաստանի վարչապետի աթոռին յայտնուած անձը եւ այսպէս կոչուած բանակցութեանց համար անոր նշանակած բոլոր առումներով անյարիր բանագնացը հրաժարելով առանց նախապայմանի հիմնական սկզբունքէն, կը ներկայանան սեղան՝ ի սկզբանէ պարտուած, անձնատուր, տը ֆաքթօ ընդունելով թրքական կողմի յայտնի երեք մշտական նախապայմանները՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումէն հրաժարում, Արցախի ենթակայութիւն Ազրպէյճանին եւ Հայաստան-Թուրքիա միջպետական ներկայ սահմանի իրաւական ամրագրում:

Այս ընթացքէն անմասն չի մնար նաեւ Արցախը: Վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը 24 դեկտեմբերի իր տխրահռչակ ասուլիսի ընթացքին հականէ անուանէ պարզեց արցախեան հիմնահարցի գծով հայկական շահերը ոտնակոխող իր դիրքորոշումները:

Էապէս ապազգային, թրքամէտ այս վարքագիծի հոլովոյթը կը մերժենք հիմնովին եւ հետեւեալ կէտերը կը վերընդգծենք ու կը յանձնենք հանրային կարծիքի ուշադրութեան.

1)Սկզբունքով մենք դէմ չենք ու չենք եղած յարաբերութեանց բնականոնացման: Սակայն այդ ուղղութեամբ երկխօսութիւնը հաւասարապէս երկու կողմերուն համար կը սկսի առանց նախապայմանի, ինչ որ այսօր էապէս խախտած է փաստօրէն, առ այդ մերժելի է ըստ ամենայնի:

2)Յստակ պէտք է տարբերել Հայաստան-Թուրքիա եւ հայ-թրքական յարաբերութիւններ հասկացողութիւնը: Այն ինչ տեղի կ‘ունենայ ներկայիս՝ Երեւան-Անգարա միջպետական յարաբերութիւն է: Մինչդեռ Հայ-թրքական յարաբերութիւնները, համազգային խնդիր են, հետեւաբար կրնան կարգաւորուիլ միայն համազգային համախոհութեամբ: Այդ բարդ
գործընթացը ոչ մէկ իշխանութեան մենաշնորհը չէ ու չի կրնար ըլլալ, մանաւանդ դաւադիր ու ապազգային ա՛յս իշխանութեան:

3)Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ներառեալ՝ նոյնինքն ցեղասպանին կողմէ, Արցախի հողային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, Հայ Դատի պահանջատիրութեան ամբողջական թղթածրարը կը մնան մեր յարատեւ ու աննահանջ պայքարի անզիջելի թիրախները:

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ
29 Դեկտեմբեր 2021
Փարիզ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan