Ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. Թագուհի Թովմասյան
Դիտել նաև
Ալենը վիրավորվել է «Պոռնիկ» բառից. դատական նիստի օրը հայտնի է
Այո, անբարոյական են, ազգակործանների ծափերը շարունակվում են. Անժելա Թովմասյան (տեսանյութ)
«Սա էլ ուրիշ զգացողություն է, ուրիշ հաճույք». Լուսինե Թովմասյանը՝ լեռնագնացության մասին
«Տարբեր գույնի մեկ արյուն». Սարո Թովմասյանը հրապարակել է ընտանեկան լուսանկար
Լուսինե Թովմասյանի և ամուսնու լուսանկարները Իբիցայից. Լուսանկարներ
Սիրելի զինծառայողներ,
Երեկ ձեր բարձրացրած ահազանգի հետքերով դիմել էի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։ Հատուկ ընդգծել էի, որ զինծառայողներին դեկտեմբեր ամսվա համար հասանելիք
190 000 դրամից վճարված մոտ 100 000 դրամով մեր զինծառայողները գուցե ի վիճակի լինեն կատարել վարկային պարտավորությունները, որոշ ընթացիկ ծախսեր, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ հարազատների առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր, կոմունալ վճարումներ, որոնց լուծման համար փոխանցված գումարը բավականին քիչ է։ Իսկ այս ծանր իրավիճակում Ամանորի նույնիսկ փոքր գնումների համար այլևս գումար չի մնում։
ԳՇ պետին խնդրել էի հանձնարարել շտապ ուսումնասիրել խնդիրը, հստակեցնել մեր երկրի անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող զինծառայողներին Ամանորի կապակցությամբ դրամական պարգևատրում չտրամադրելու պատճառները և մինչև դեկտեմբերի ավարտը ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։
ԵՎ ահա ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։
Միշտ հետևողական եմ լինելու Ձեր խնդիրների լուծմանը։ Բարի և անփորձանք ծառայություն ձեզ, հարգելի զինծառայողներ։
Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից