Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Ապաշրջափակում ասելով՝ մեզ տանում են տոտալ շրջափակման. քաղաքագետ

yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

-Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մի քանի նպատակ էր հետապնդում՝ պատրաստել հասարակությանը դելիմիտացիայի գործընթացի հնարավոր զարգացումներին, այդ թվում` Տավուշում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, և ինչի՞ է ձգտում հասնել այս իշխանությունը։

- 2016 թ. պատերազմից հետո մենք հասանք նրան, որ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պետք է տեղակայվեին դիտորդներ, հատուկ սարքեր. տեղի էր ունենում սահմանի միջազգայնացում։ Մենք 2016 թ. պատերազմում չպարտվեցինք, կարողացանք դա ապահովել։ Այժմ մենք պարտվել ենք, և, եթե նախկինում (2016 թ. հետո) պետք է միջազգայնացվեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, ապա հիմա Ադրբեջանը հասել է նրան, որ ինքը պետք է միջազգայնացնի Հայաստանի սահմանները։ Ինչ վերաբերում է Տավուշին, ապա սա նույնպես տրամաբանական է. այդտեղով էլ է սահման անցնում։ Ուրիշ խնդիր է, որ մենք արդեն սովորել ենք նրան, որ հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացնում են ոչ թե հայկական կողմի շահերը, այլ ադրբեջանական։ Եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն ընթանան այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում (այսինքն՝ Վերին Ոսկեպարը և այլ գյուղերի տարածքներ, որոնք այս իշխանությունը համարում է անկլավ, հանձնվեն Ադրբեջանին), ապա ոչ միայն Հայաստան-Իրան ճանապարհը, այլև Հայաստան-Վրաստան ճանապարհն էլ է գտնվելու ադրբեջանական զորքերի հսկողության տակ։ Եվ մենք իրականում էլ ավելի մեծ շրջափակման մեջ ենք հայտնվելու, քան այն, ինչ կար մինչև 2020 թ.։ Երբ ներկայիս իշխանություններն ասում են` գնում ենք ապաշրջափակման, տեղի է ունենում ճիշտ հակառակը. նրանք մեզ տանում են տոտալ շրջափակման, և այն ճանապարհները, որոնք երեսուն տարի աշխատել են, այդ ճանապարհների աշխատելը կախված է լինելու Ադրբեջանի բարի կամքից։ Սա է այն խաղաղության մոդելը, որը Փաշինյանը հրամցնում է հայ ժողովրդին։

-Ասուլիսից պարզ դարձավ, որ Փաշինյանը փորձում է հասարակությանը պատրաստել Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ավտոճանապարհների բացման ուղղությամբ մոտալուտ զարգացումներին։ Տվյալ գործընթացը, ըստ Ձեզ, ո՞ր փուլում է, և արդյո՞ք ՀՀ իշխանություններն արդեն չեն կատարել դեռ 1990-ական թթ. Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների մեծ մասը։

Իշխանությունները կարող են ոչինչ չասել, բայց այնպես չէ, որ միայն իշխանությունների խոսքին հղմամբ կարող ենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ «Զանգեզուրի միջանցքը» բանակցային սեղանին չկա այն պատկերացմամբ, որ ունի Ադրբեջանը, բայց այդ հարցը շաղկապված է իրականում մեկ այլ հարցի հետ: Խոսքը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին է։ Եթե Ադրբեջանը մաս է կազմում ԵԱՏՄ-ին (սկզբում՝ դիտորդ, հետո՝ անդամ), ապա այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր կոմունիկացիաները բաց են։ Ադրբեջանցիները կարող են օգտվել ոչ միայն Սյունիքի ճանապարհից, այլև ցանկացած այլ ճանապարհից։ Փաշինյանն իր խոսքում ինչ է ասում` մենք միջազգայնացնում ենք սահմանը: Նա, «միջազգայնացում» ասելով, հենց դա նկատի ունի։ Հայ-ադրբեջանական սահմանը լինելու է միջազգայնացված և միջազգային կոմունիկացիայի կարգավիճակ է ունենալու։ Վերջերս ՌԴ փոխվարչապետը գտնվում էր Ադրբեջանում և այնտեղ խոսում էր Ադրբեջանի՝ ԵԱՏՄ դիտորդ լինելու մասին. սա խոսում է այն մասին, որ հարցը բավականին քննարկվել է և այնքան է հասունացել, որ հրապարակայնորեն հասարակությանը, այդ թվում՝ ադրբեջանական, նախապատրաստում են։ Ադրբեջանը դառնում է ԵԱՏՄ անդամ, Հայաստան-Ադրբեջան սահմանը միջազգայնացվում է. Ադրբեջանը ստանում է ոչ թե միայն «Զանգեզուրի միջանցքը», այլև Հայաստանի ամբողջ տարածքն է դառնում միջանցք։

-Մեկ ամսում արդեն երկրորդ անգամ Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնց հիմքում ոչ միայն մանիպուլյացիան է, այլև աղետալի ապագայի հեռանկարը։ Փաշինյանը նախ հայտարարեց, որ 2016-ին զրոյացվել է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հեռանկարը, իսկ ասուլիսում կասկածի տակ դրեց արդեն նաև առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը: Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունները, որոնք մեկը մյուսի հետևից հաղթաթուղթ են Ալիևի ձեռքում։

- Մենք մի իրավիճակում ենք հայտնվել, երբ կենցաղային օրինակները շատ լավ կարող են նկարագրել մեր քաղաքականությունում տեղի ունեցող զարգացումները։ Այդ ասուլիսում Ն. Փաշինյանը մի կողմից ասում է, որ միջազգային հանրության համար անընդունելի էր Արցախի կարգավիճակը Ադրբեջանից դուրս, անընդունելի էր նաև ՀՀ-ին միացված Արցախի կարգավիճակը։ Այս ձևակերպումները ֆունդամենտալ նշանակություն ունեն. Փաշինյանը բացահայտում է այն, թե ինչ է եղել բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Իսկ Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետևյալը՝ հայկական կողմը սկզբում պետք է դուրս գար հինգ շրջաններից, փախստականների վերադարձ, որից հետո սկսում էինք ԵԱՀԿ-ի համապատասխան հանձնաժողովներում աշխատել հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ Այս ամենից հետո ինչ-որ մի փուլում պետք է տեղի ունենար հետևյալ գործընթացը՝ հայկական զորքերը պետք է դուրս գային Քաշաթաղից և Քարվաճառից` պահպանելով «Լաչինի միջանցքը», և այն վերահսկելու էին ոչ թե ռուսները, այլ հայերը։ Շատ կարևոր հանգամանք` ԼՂԻՄ տարածք վերադառնում էին ադրբեջանցիները (Շուշի քաղաք և Շուշիի շրջան) և պետք է մասնակցեին հանրաքվեին։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչելուց հետո տարածաշրջանում պետք է ձևավորվեր նորանկախ հայկական պետականություն, որտեղ ադրբեջանցիները ազգային փոքրամասնություն էին լինելու։ Փաշինյանն այս ամենին կենցաղային ձևակերպումներ է տալիս, միգուցե իր ընտրազանգվածը սա ընդունում է, բայց այդ ձևակերպումներն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հարց է առաջանում` ո՞վ էր դեմ Մադրիդյան սկզբունքներին, իսկ ո՞վ` կողմ։ Հայաստանի նախկին իշխանությունները բանակցություններում պատրաստ էին ողջամիտ զիջումների (Մադրիդյան սկզբունքները դրա դրսևորումն էր), համաձայն էին այս գործընթացը իրականացնել բոլոր միջնորդները։ Փաստորեն, դեմ էին Ադրբեջանը, Թուրքիան և 2018 թ. հետո՝ ՀՀ իշխանությունները. իրենք իրականացրել են մի գործընթաց (Փաշինյան-Ալիև-Էրդողան), որին դեմ էին թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն` ի դեմս Ֆրանսիայի, և՛ թե ԱՄՆ-ը։ Սա՛ է իրականությունը։ Փաշինյանը ասաց այն, թե ինչ էր սպասվում Հայաստանին Մադրիդյան սկզբունքների կյանքի կոչելուց հետո։ Իրականում Մադրիդյան սկզբունքները մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց եկեք համեմատենք, թե 2007 թ. Մադրիդյան սկզբունքները ի՞նչ կտային մեզ, ու ինչ տվեց մեզ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը։

- Փաստորեն, Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն ադրբեջանանպաստ են, այլև գերազանցում են Ադրբեջանի ակնկալիքները, ինչպես նաև «դանդաղ գործողության ռումբեր» են, որոնք պայթեցնելու են Արցախի ապագան: Եվ որ ամենազավեշտալին է, այս հայտարարություններն անում է այն մարդը, որը 2019-ին բղավում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Եկեք մի քանի կետեր հստակեցնենք, էմոցիոնալ գնահատականներից զատ: Առաջին՝ Արցախի ադրբեջանական լինելուն խանգարում է մեկ գործոն` ՌԴ-ի կամքը։ Երկրորդ` այո՛, Դուք ճիշտ եք, շատ լուրջ վտանգներ են, «ռումբեր» են. այսպիսի ձևակերպումներով նախկինում հանդես է եկել Ադրբեջանը, իսկ այսօր հանդես է գալիս Հայաստանի ներկայացուցիչը, ինչը շատ վտանգավոր է։ Երրորդ` կարևոր է, որ վերջապես Արցախից ավելի շատ և առավել սուր ձայներ լսենք։ Այս մարդիկ պետք է մի բան հասկանան՝ ռուս զինվորը կարող է պահպանել Արցախի անվտանգությունը, բայց եթե Արցախից միայն թույլ և լղոզված արձագանքներ լինեն, վաղ թե ուշ Արցախը վերածվելու է նոր Նախիջևանի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan